Get our free app. It won't take up space on your device

Հաշվապահ

Crowe and Asatryans LLC

Industry: Accounting, Finance, Banking
Deadline: 4/27/2024
City: Yerevan
Employment type: Full Time
Work experience: Junior

Նկարագրություն

Crowe and Asatryans LLC ընկերությունը փնտրում է փորձառու, եռանդուն և մոտիվացված մասնագետի՝ հաշվապահների թիմին միանալու համար։

Շտապե՛ք դիմել։

Պարտականություններ

  • Կազմել հաշվապահական հաշվառման փաստաթղթեր
  • Կազմել աշխատավարձի, նպաստների, արձակուրդային հաշվարկների և այլ վճարային փաստաթղթեր․
  • Իրականացնել դեբիտորական և կրեդիտորական պարտքերի հաշվառում․
  • Իրականացնել հարկային խորհրդատվություն
  • Ապահովել հիմնական միջոցների, արագամաշ առարկաների հաշվառումը, իրականացնել ակտիվների մոնիթորինգ՝ ժամանակին և պատշաճ գույքագրման տեսակետի
  • Կատարել եկամուտների և ծախսերի ճշգրիտ վերլուծություն
  • Պահպանել Ընկերության ֆինանսական գաղտնիությունը

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն, ցանկալի է հաշվապահության, ֆինանսների կամ տնտեսագիտության ոլորտներում
  • Առնվազն երկու տարվա աշխատանքային փորձ
  • Հարկային և աշխատանքային օրենսդրությունների բավարար իմացություն
  • ՀԾ ծրագրի պարտադիր իմացություն, 1C, Օnline banking ծրագրերի իմացությունը ցանկալի է
  • MS Office փաթեթի, մասնավորապես Excel ծրագրի լավ իմացություն
  • Արագ կողմնորոշվելու կարողություն
  • Վերլուծական մտածողություն
  • Սթրեսակայունություն

Հավելյալ նշումներ

Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունը (CV) էլ. հասցեին։

Spread the word! Share this job on social media