
Հաշվապահ
ARGE BUSINESS LLC
Նկարագրություն
ARGE BUSINESS ընկերությունն իր թիմը համալրելու նպատակով փնտրում է ակտիվ և նպատակասլաց հաշվապահ:
Պարտականություններ
- Փաստաթղթերի ճշտգրիտ ձևակերպում և պահպանում,
- Բանկային հաշիվների շարժի մուտքագրում,
- Դեբիտորական պարտքների գծով փոխադարձ հաշվարկների ստուգում, փոխադարձ ակտերի կազմում,
- Ոչ ընթացիկ ակտիվներին առնչվող գործառնությունների արտացոլում գործող հաշվառման համակարգերում,
- Ապրանքանյութական արժեքների շարժի ձևակերպում, անհրաժեշտ փաստաթղթավորման ապահովում,
- Ծախսերի ճշգրիտ վարում` համաձայն հաշվային պլանի,
- Բանկային հաշիվների շարժի մուտքագրում,
- Գործուղման ծախսերի հաշվարկում և ձևակերպում,
- Կրեդիտորական պարտքերի ստուգում և ճշգրտում,
- Ներմուծվող ապրանքանյութական արժեքների ձևակերպում կիրառվող հաշվառման համակարգերում, ինքնարժեքի հաշվարկ:
Պահանջներ
- Մասնագիտական կրթություն տնտեսագիտության կամ հաշվապահության ոլորտներում
- Նվազագույնը 3 տարվա հաշվապահական փորձ
- 1C-8.3 ծրագրի իմացությունը պարտադիր է, ՀԾ Ձեռնարկություն ծրագրի իմացությունը` ցանկալի
- MS Office-ի իմացություն (հատկապես` Excel)
- ՀՀ գործող օրենքների և հաշվապահական հաշվառման ստանդարտների իմացություն
- Հայերենի և ռուսերենի գերազանց իմացություն, անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն
- Հաղորդակցման գերազանց հմտություններ և թիմում աշխատելու ունակություն
- Տրամաբանություն
Հավելյալ նշումներ
«ԱՌԳԵ ԲԻԶՆԵՍ» ՍՊԸ-ն հանդիսանում է Պրոկտեր ընդ Գեմբլ ընկերության պաշտոնական դիստրիբյուտորը Հայաստանում։
Աշխատանքային ժամերն են՝ Երկ-Ուրբ, 09։00-18։00
ԱՌԳԵ Բիզնես ՍՊԸ-ն հանդիսանում է Պրոկտեր ընդ Գեմբլ ընկերության պաշտոնական դիստրիբյուտորը Հայաստանում: Կազմակերպությունը ներմուծում է ճանաչված մի շարք բրենդեր, ինչպիսիք են Ariel,Tide, Pampers, Duracell, Blend-a-med, Fairy, Gillette, Head & Shoulders և այլն: