Get our free app. It won't take up space on your device

Հաշվապահ

Liqvor CJSC

Industry: Accounting, Finance, Banking
Deadline: 4/11/2024
City: Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Five-day workweek
Work experience: Mid level
Job posting has expired

«Լիկվոր» դեղագործական Ընկերությունը հրավիրում է փորձառու մասնագետի ընկերությունում առկա հաշվապահի թափուր հաստիքը լրացնելու նպատակով։

Պարտականություններ, հաշվապահի գործառնություններ՝

  • Ստացված հարկային հաշիվների և հաշվարկային փաստաթղթերի ձևակերպում, ստուգում
  • Ներմուծման և արտահանման գործարքների ձևակերպում, այդ թվում ԵՏՄ գործարքների մասով վիճակագրական հաշվետվությունների պատրաստում, հարկային արտահանման և ներմուծման հայտարարագրերի, հայտարարության ներկայացում
  • Բանկային քաղվածքի ձևակերպում
  • Գործուղման հաշվետվության ձևակերպում
  • Հաշվապահական փաստաթղթերի կազմում և փաստաթղթաշրջանառության վարում, աշխատանք պայմանագրերի հետ
  • Հիմնական միջոցների հաշվառման հետ կապված գործառնությունների արտացոլում
  • Պահեստի ծախսի օրդերների ձևակերպում,
  • Այլ աշխատանքներ, որոնք կծագեն աշխատանքային պրոցեսի ընթացքում

Պահանջներ

  • Կրթությունը՝ բարձրագույն (նախընտրությունը կտրվի տնտեսագիտական կրթություն ունեցող անձանց), առնվազն 2 տարվա համապատասխան աշխատանքային փորձ հաշվապահական ոլորտում,
  • համակարգչից վարժ օգտվելու, ինչպես նաև Excel, Word, Outlook ծրագրերով աշխատելու գերազանց կարողություն, e-Invoicing, ՀԾ Ձեռնարկություն ծրագրերի իմացությունը ցանկալի է,
  • հայերենի գերազանց իմացություն, օտար լեզուների՝ ռուսերենի, անգլերենի լավ իմացություն,
  • գործնական շփման և մասնագիտական էթիկայի կանոնների պահպանում,
  • հաղորդակցման հմտություններ, պատասխանատվության և կարգապահության ընդգծված հատկանիշներ,
  • սուղ, լարված իրավիճակներում աշխատելու և արագ կողմնորոշվելու ունակություն:

Հավելյալ նշումներ

Կազմակերպությունը գտնվում է Երևան, Քոչինյան 7/9 հասցեում։

Հետաքրքրված բոլոր թեկնածուներին խնդրում ենք ուղարկել իրենց ինքնակենսագրականները: Երաշխավորում ենք բարձր աշխատավարձ։

Spread the word! Share this job on social media