
Հաշվապահ
Armenia Wine Company LLC
Industry:
Accounting, Finance, Banking
Deadline:
11/22/2023
City:
Yerevan
Employment type:
Full Time
Work schedule:
Five-day workweek
Work experience:
Mid level
Արմենիա Վայնը աշխատանքի է հրավիրում Հաշվապահի:
Պարտականություններ
- Կազմակերպում է հարկային և հաշվապահական հաշվառման պատշաճ իրականացումը, որպեսզի ֆինանսական և հարկային հաշվետվությունները ապահովեն արդյունքների ճշմարիտ և իրական պատկերը,
- Ապահովում է ընկերության ակտիվների և պարտավորությունների հաշվառումը, դրանց շարժի հետ կապված գործառնությունների ժամանակին արտացոլումը ֆինանսական և հարկային հաշվառման մեջ,
- Կազմակերպում է հաշվետվությունների ժամանակին և ճշգրիտ կազմումը և ներկայացումը անմիջական ղեկավարին,
- Կազմակերպում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված հաշվետվությունների ժամանակին և ճշգրիտ կազմումը ու ներկայացումը ՀՀ լիազոր մարմիններին,
- Աջակցում է տարեկան և երկարատև ֆինանսական պլանավորման իրականացման աշխատանքների իրականացմանը,
- Մասնակցում է Ընկերության բյուջեի պլանավորմանը և բյուջեի կատարման ընթացքի վերահսկմանը,
- Ձևակերպում է ստացված հաշիվները և ծառայությունները, իրականացնում է բանկային փոխանցումներ
- Իրականացնում է հաշիվների դուրսգրում, կատարում է (E-invoicing) 7 ՀԾ ծրագրում ձևակերպումներ,
- Կազմում է և ներկայացնում ֆինանսական հաշվետվություններ (եկամուտների և ծախսերի մասին հաշվետվություն, դրամական միջոցների մնացորդի և շարժի, դեբիտորական և կրեդիտորական պարտքերի և այլն),
- Իրականացնում է դրամարկղային գրքերի վարում, մուտքի և ելքի օրդերների կազմում, հսկողություն, Taxservice-ի և ձևակերպումների ճշտության ստուգում ՀԾ ծրագրում,
- Իրականացնում է հիմնական միջոցների հաշվառման վարում,
- Մասնակցում է գույքագրման գործընթացին,
- Իրականացնում է աշխատավարձի հաշվարկ և ձևակերպումներ,
Անհրաժեշտ որակավորումներ
- Բարձրագույն կրթություն, ցանկալի է հաշվապահության, ֆինանսների ոլորտներում
- Առնվազն երկու տարվա աշխատանքային փորձ տվյալ ոլորտում
- Հարկային և աշխատանքային օրենսդրությունների իմացություն
- Օտար լեզուների բավարար իմացություն
- Տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն
- Microsoft Office (մասնավորապես Excel), e-Invoicing և ՀԾ ծրագրերի իմացություն
- Վերլուծական մտածողություն և հետևողականություն
- Միաժամանակ տարբեր առաջադրանքների վրա աշխատելու կարողություն