
Հաշվապահ
Effect Group CJSC
Industry:
Accounting, Finance, Banking
Deadline:
10/12/2023
City:
Yerevan
Employment type:
Full Time
Work experience:
Mid level
Նկարագրություն
Էֆֆեկտ Գրուպ (ՇԵՆ) Ընկերությունն աշխատանքի է հրավիրում հաշվապահական գիտելիքներով, պատասխանատու, պարտաճանաչ անձանց հաշվապահի թափուր հաստիքը համալրելու նպաակով, ով միանալով մեր խելացիների թիմին կատարելու է հաշվապահական հաշվառման վարման իր բաժինը:
Պարտականություններ
- Ապահովել հաշվապահական հաշվառման վարումը:
- Կատարել ձեռք բերված ապրանքա-նյութական արժեքների, ստացված ծառայությունների հաշվառման աշխատանքները:
- Իրականացնել կազմակերպության եկամուտների և պարտավորությունների հաշվառում:
- Կազմել ամենօրյա առհաշիվ հաշվետվություններ
- Կազմել և դուրս գրել հաշվարկային փաստաթղթեր
- Վերահսկել ընթացիկ դրամական հոսքերը
- Ձևակերպել և վարել աշխատակազմին առնչվող ծախսերը
- Իրականացնել հաշվապահությանն առնչվողփաստաթղթերի վարում և արխիվացում
- Վարել հարկային հաշիվները և ներկայացնել համապատասխան հաշվետվություններ
- Ըստ անհրաժեշտության տրամադրել ֆինանսական/հաշվապահական տարաբնույթ հաշվետվություններ
- Դրամարկղային գործառնություններ
- Բանկային գործառնություններ
- Հարկային հաշվետվությունների պատրաստում
- Իրականացնել անմիջական ղեկավարի կողմից տրվող այլ հանձնարարություններ:
- Իրականացնել պաշտոնից բխող այլ գործառույթներ:
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, ֆինանսների կամ հաշվապահության ոլորտում
- 1-3 տարվա աշխատանքային փորձ
- Հարկային օրենսգրքի իմացություն
- ՀԾ-Հաշվապահ ծրագրի իմացություն, ՀԾ-Ձեռնարկության իմացությունը
- Մանրուքների նկատմամբ ուշադրություն և կազմակերպչական հմտություններ
- MS Office և Microsoft Excel-ի իմացություն
- Գրավոր և բանավոր հաղորդակցման ուժեղ հմտություններ
- Անկախ և թիմային միջավայրում աշխատելու կարողություն
- Vero համակարգի իմացություն
- E-invoicing ծրագրի իմացություն
- Trade gov համակարգի իմացություն
Հավելյալ նշումներ
Աշխատանքը 5-օրյա գրաֆիկով է: