
Հաշվապահ
SOLARA
Նկարագրություն
Սոլարա ընկերությունը աշխատանքի է հրավիրում աշխատասեր և պարտաճանաչ հաշվապահի, ով պատասխանատու կլինի հաշվապահական հաշվառման կատարման համար:
Պարտականություններ
- Ապահովել հաշվապահական հաշվառման վարումը, հաշվետվությունների ժամանակին կազմումն ու համապատասխան մարմիններին ներկայացումը:
- Կատարել ձեռք բերված ապրանքանյութական արժեքների ընդունման, պահեստավորման, պահեստավորված միջոցների շարժի հաշվառման աշխատանքները:
- Իրականացնել կազմակերպության գործունեության, նրա գույքային վիճակի, եկամուտների և ծախսերի վերաբերյալ ամբողջական և հավաստի հաշվապահական տեղեկատվության ձևավորումը և ժամանակին տրամադրումը:
- Իրականացնել կնքված պայմանագրերի շրջանակներում կատարված աշխատանքների, մատուցված ծառայությունների և մատակարարված ապրանքների գծով ստացված վճարային փաստաթղթերի ճշտության ստուգումը և հաշվառումը:
- Կազմել եկամուտների և ծախսերի, բյուջեի օգտագործման, այլ հաշվապահական, վիճագրական հաշվետվությունների վերաբերյալ հավաքական հաշվետվություն:
- Իրականացնել կազմակերպության գույքի, հիմնական միջոցների, պարտավորությունների հաշվառում:
- Կատարել Ընկերության նյութական արժեքների գույքագրում, ինչպես նաև կազմել համապատասխան ակտեր:
- Իրականացնել անմիջական ղեկավարի կողմից տրվող այլ պարտականություններ:
- Իրականացնել պաշտոնից բխող այլ գործառույթներ:
Պահանջներ
- 2 տարվա աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում,
- ՀԾ-ի իմացություն,
- Բարձրագույն կրթություն ֆինանսական կամ այլ հարակից ոլորտում,
- Համակարգչային գերազանց հմտություններ (MS Office),
- Անգլերեն և ռուսերեն լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն,
- Պատասխանատվության բարձր զգացում,
- Արագ կողմորոշվելու և որոշումներ կայացնելու հմտություն,
- Թիմային աշխատանքի հմտություններ:
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրերը՝ երկուշաբթիից - ուրբաթ:
Աշխատանքային ժամերը` 09:00-18:00:
ՍՈԼԱՐԱ ընկերությունը Հայաստանում արևային էներգետիկայի ոլորտում գործող փորձառու ընկերություններից մեկն է, որը հիմնադրվել է 2019 թվականին և հանդիսանում է «LA Սոլար գրուպ»-ի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում: Մեր ընկերությունը մատուցում է ծառայությունների լայն շրջանակ՝ արևային կայանների նախագծումից մինչև տեղադրում և շահագործում: Ինչպես նաև առաջարկում ենք արևային պրեմիում վահանակների և արևային էներգիայի հետ կապված այլ սարքավորումների լայն տեսականի: