
Հաշվապահ
Narsan LLC
Industry:
Accounting, Finance, Banking
Deadline:
6/1/2023
City:
Yerevan
Employment type:
Full time
Work experience:
Senior
Նկարագրություն
«Նարսան» ՍՊ ընկերությունը աշխատանքի է հրավիրում փորձառու հաշվապահների։ Ընկերությունը հիմնադրվել է 2003 թվականին, զբաղվում է տարբեր շինարարական ապրանքերի արտադրությամբ, ներմուծմամբ և վաճառքով։ Ընկերությունը հանդիսանում է խոշոր հարկատու։
Պարտականություններ
- Հաշվապահի ընդհանուր պարտականությունների իրականացում,
- Ներմուծված ապրանքների փաստաթղթերի մուտքագրում և հաշվապահական ձևակերպում ՀԾ,
- Բանկային քաղվածքների մուտքագրում ՀԾ, վճարման հանձնարարագրերի կազմում,
- ԵԱՏՄ ներմուծման հաշվետվությունների կազմում, վիճակագրական հաշվետվությունների կազմում,
- Դեբիտորական և կրեդիտորական պարտքերի վերահսկում,
- Դրամարկղային գործառնությունների փաստաթղթթերի կազմում, ձևակերպում և գրքի վարում,
- Հաշիվ/ապրանքագրերի դուրս գրում, ստացված հաշիվների մուտքագրում,
- Գլխավոր հաշվապահի այլ հանձնարարությունների կատարում։
Պահանջներ
- Բարձրագույն տեխնիկական տնտեսագիտական կրթություն,
- Աշխատանքային փորձը հաշվապահական ոլորտում պարտադիր է,
- Գրավոր և բանավոր հաղորդակցվելու, թիմային աշխատանք կատարելու ունակություններ,
- Հայկական հաշվապահական ծրագրերի և համակարգչային MS Office(Excel) ծրագրերի փաթեթի լավ տիրապետում,
- 1C 8.3 ծրագրի իմացությունը կդիտվի առավելություն։