
Հաշվապահ
AC Design Engineering
Industry:
Accounting, Finance, Banking
Deadline:
4/19/2023
City:
Yerevan
Employment type:
Full time
Work experience:
Mid level
Նկարագրություն
Ըկերությունը փնտրում է կազմակերպված, պարտաճանաչ և պատասխանատու հաշվապահի, ով կմիանա մեր թիմին։
Պարտականություններ
- Իրականացնել հաշվապահական փաստաթղթերի (հաշիվներ, ակտեր, կատարողականներ, հաշիվ-ապրանքագրեր) սահմանված կարգով ձևակերպումը, ստուգումը, ընդունումը, հսկողությունը, հերթական հաշվառումը և պահպանումը։
- Իրականանցնել բանկային գործարքներ, դրամական միջոցների և դրանց շարժի հետ կապված համապատասխան հաշվառում, ինչպես նաև դրան առընչվող այլ գործառութներ։
- Իրականացնել արտադրանքի թողարկման, նյութածախսի և ինքնարժեքի հաշվառում:
- Վարել և վերահսկել դրամական հոսքերը, վճարումները, դեբիտորական, կրրեդիտորական պարտքերը։
- Կազմել հաշվապահական և հարկային հաշվետվություններ` հաշվետվությունների կազմման կարգին և ընդունված ժամկետների համաձայն (ԵՏՄ գործարքների վիճակագրական և հարկային հաշվետվություններ)։
- Կատարել համապատասխան մուտքերը և ելքերը համակարգում։
- Կազմել ընկերության արտաքին համագործակցությունների պայմանագրերը` համաձայնեցնելով դրանք համապատասխան թիմի ղեկավարների հետ:
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն/ տնտեսագիտական կամ համապատասխան որակավորումների առկայություն։
- Ֆինանսական, հաշվապահական ոլորտում, 2 և ավելի տարիների աշխատանքային փորձ։
- 1C, e-invoicing և Excel ծրագրերի լիարժեք տիրապետում
- Արագ կողմնորոշվելու, ինքնուրույն որոշումներ կայացնելու կարողություն:
- Օտար լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն։
Հավելյալ նշումներ
Հետաքրքրված և համապատասխան թեկնածուները կարող են դիմել ուղարկելով ինքնակենսագրական նշված էլ․ հասցեին։