Get our free app. It won't take up space on your device

Հաշվապահ

Yerevan Jewellery Factory

City: Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Five-day workweek
Work experience: Mid level
Industry: Accounting, Audit
Deadline:
4/1/2023
Job posting has expired

Նկարագրություն

Երևանի Ոսկերչական Ֆաբրիկան աշխատանքի է հրավիրում Հաշվապահի։

Պարտականություններ

  • Իրականացնել բանկային մուտքերն ու ելքերը
  • Կազմել ամենօրյա առհաշիվ հաշվետվություններ
  • Կազմել և դուրս գրել հաշվարկային փաստաթղթեր
  • Վերահսկել ընթացիկ դրամական հոսքերը
  • Ձևակերպել և վարել աշխատակազմին առնչվող ծախսերը
  • Իրականացնել հաշվապահությանն առնչվող փաստաթղթերի վարում և արխիվացում
  • Վարել հարկային հաշիվներ և ներկայացնել համապատասխան հաշվետվություններ
  • Ըստ անհրաժեշտության տրամադրել ֆինանասական/հաշվապահական տարաբնույթ հաշվետվություններ

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն հաշվապահության և ֆինանսների բնագավառում
  • 1-3 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ
  • ՀԾ Ձեռնարկության իմացություն և ծրագրով աշխատելու փորձ
  • MS Office-ի իմացություն, մասնավորապես Excel-ի լավ իմացություն
  • ԵՏՄ հաշվետվություններ կազմելու փորձ
  • Ռուսերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն
  • Հարկային օրենսդրության իմացություն և հետևողականություն օրենքերի փոփոխություններին

Հավելյալ նշումներ

Աշխատանքային գրաֆիկ՝ երկուշաբթի-ուրբաթ 09։00 - 18։00, 1 ժամ ընդմիջում

Աշխատավայր՝ Շենգավիթ, Սմբատ Զորավարի 11/3 (Երևան տոնավաճառի չինական մասնաշենք)

Վերոնշյալ պահանջներին համապատասխանելու դեպքում կարող եք ուղարկել Ձեր CV-ն նշված էլեկտրոնային հասցեին։

Company օverview
address
Address
ՀՀ, ք. Երևան, 0026, Շենգավիթ, Սմբատ Զորավար փ, 11/3
address
Number of employees
151-500
Phone
Phone
37498925999

Երևանի Ոսկերչական Ֆաբրիկա սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը հիմնադրվել է 2021թ։ Ընկերությունը զբաղվում է թանկարժեք մետաղյա զարդերի արտադրությամբ և վաճառքով։ Ներդրվել են մինչև այժմ ՀՀ-ում կիրառություն չունեցող առաջավոր տեխնոլոգիական ցիկլեր, մասնավորապես ռոդիումի սուլֆատի սինթեզը, որը թույլ է տալիս արտադրել բարձրակարգ ոսկերչական իրեր։ Տարածաշրջանի համար բացառիկ տեխնոլոգիաները, ինչպիսիք են Fasti, Sisma, Steel 1 և այլ հայտնի իտալական հաստոցները, նպաստում են որակյալ զարդերի արտադրությանը՝ դրանով նվազեցնելով ներմուծման ծավալները և ավելացնելով ու զարգացնելով հայկական արտադրանքը։ Ընկերության պրոդուկտը հիմնականում արտահանվում է Ռուսաստանի Դաշնություն, Մեծ Բրիտանիա, Արաբական Միացյալ Էմիրություններ։
Ընկերությունը մեծ ներդրում է ունեցել նաև մարդկային կապիտալի զարգացման մեջ․ մինչ օրս ստեղծել է առավել քան 160 աշխատատեղ, և դեռ սպասվում են համալրումներ։ Ֆաբրիկան բացի աշխատատեղեր ստեղծելուց ապահովում է իր մասնագետների բարձրակարգ վերապատրաստումը եվրոպական առաջատար երկրներում։
Երևանի Ոսկերչական Ֆաբրիկան պլանավորում է ընդլայնել իր գործունեությունը ինչպես արտասահմանյան մի շարք երկրներում, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում։

See more
Benefits
Corporate events
Corporate events
Business trips
Business trips
Training program adroad
Training program adroad
Free parking
Free parking
No dress code
No dress code

Spread the word! Share this job on social media