
Հաշվապահ
Penotex LLC
Նկարագրություն
"Պենոտեքս" ընկերությունը աշխատանքի է հրավիրում՝ ՀԱՇՎԱՊԱՀԻ:
Պարտականություններ
- Վաճառքների մեծածախ և մանրածախ ձևակերպում,
- Ապրանքանյութական արժեքների մուտքագրում,
- Հիմնական միջոցների հաշվառում,
- Դրամական միջոցների հաշվառում,
- Դեբիտորական և կրեդիտորական պարտքերի հաշվառում,
- ԵՏՄ հայտարարագրերի կազմում:
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն,
- Աշխատանքային փորձ՝ 2տ.,
- Հարկային օրենսդրության իմացություն,
- 1C ծրագրի, MS Excel-ի, e-Invoicing իմացություն
- Ցանկալի հմտություններ՝ վերլուծական միտք, տվյալների բազայի հետ աշխատելու հմտություն, թիմային աշխատանքի կարողություն
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրերը՝ 6-օրյա,
Շաբաթ օրը՝ հերթափոխի սկզբունքով,
Աշխատանքային ժամերը՝ 09:00-18:00:
Ընկերությունը տրամադրում է՝
- Ծառայողական մեքենա
- Սնունդ
«ՊԵՆՈՏԵՔՍ» ընկերությունը հիմնադրվել է 2012 թվականին։ Ընկերությունը զբաղվում է փրփրապլաստե դեկորատիվ քիվերի, առաստաղի դեկորների և փրփրապլաստե ձայնաջերմամեկուսիչ թերթերի արտադրությամբ, ինչպես նաև ջրադիսպերսիոն և դեկորատիվ ներկերի, լաքանյութերի, սվաղաներկերի (դեկորատիվ սվաղ), շինարարական քիմիայի արտադրությամբ, որոնք համապատասխանում են միջազգային ստանդարտներին։
Ընկերությանն է պատկանում նաև «BELLA CASA» խանութ-սրահների ցանցը։ Ինչպես նաև «ՊԵՆՈՏԵՔՍ» ընկերությունը համարվում է պաշտոնական և էքսկլյուզիվ ներկայացուցիչը եվրոպական և ռուսական մի շարք բրենդերի, ինչպիսիք են՝ «ՔՐԻՍՏԻԱՆԱ ՄԱՍԻ, ՊԱՐԱՏՈ», «ՄԱԿՈ», «ՊԱՎԱՆ», «ԲՈԼԴՐԻՆԻ», «ԿՈ.ՄԵ», «ԱՆԶԱ», «ԵՎՐՈ ԴԵԿՈՐ», «ԱՍՊԵԿՏ», «ՍԻԼԿ ՊԼԱՍՏԵՐ», «ԴԵԿՈՄԱՍՏԵՐ», «ՊԵՐՖԵԿՏ ՊԼՅՈՒՍ», «ԴԵ-ԲԱԳԵՏ», «ՎԻՔՍԵՆ», «ՀԵԼԻՈՍ», «ԲԵԼԻՆԿԱ» և ոչ միայն։