
Հաշվապահ
Maranik
Նկարագրություն
Փնտրում ենք հաշվապահի՝ մեր ընկերության փորձառու թիմին միանալու համար։
Պարտականություններ
- Նախատեսել ֆինանսական գործընթացները` հասկանալով կազմակերպության նպատակները, կառուցվածքը, քաղաքականությունը, ներքին հսկողությունները և արտաքին կանոնակարգերը
- Հաշվարկային փաստաթղթերի դուրսգրում
- Հաշվապահական փաստաթղթերի կազմում, փաստաթղթաշրջանառության վարում
- Ապրանքների վերադարձի ձևակերպում
- Բանկային գործարքների, դրամական միջոցների հաշվառում, դրանց շարժի հետ կապված համապատասխան գործառնությունների իրականացում
- Դեբիտորական, կրեդիտորական պարտքի հետևում, գործընկերների հետ փոխադարձ հաշվարկների իրականացում
- Հաշվապահական և ֆինանսական փաստաթղթերի շրջանառության կազմակերպում և վարում
Պահանջներ
- Աշխատանքը պահանջում է ունենալ բարձրագույն հաշվապահական կրթություն
- Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ տվյալ ոլորտում
- Համակարգչային ծրագրերի իմացություն, մասնավորապես՝ Excel, ՀԾ
- E-invoicing ծրագրի իմացություն
«Մառանիկ» ընկերությունը հիմնադրվել է 2001թ.ին՝ առաջին անգամ հայրենական շուկայում հանդես գալով նոր որակի փաթեթավորված ձավարեղենով: «Մառանիկի» փաթեթավորված ձավարեղենը շատ արագ տարածում և ճանաչում ստացավ հայաստանյան սպառողի կողմից: Ընկերությունը, անընդհատ աշխատելով իր արտադրանքի որակի բարձրացման և տեսականու ընդլայնման վրա, այժմ սպառողին է ներկայանում վեց հիմնական ուղղություններով՝ ձավարեղեն, համեմունքներ, ալյուր, չիր-չարազեղեն, սուրճ ու մակարոնեղեն: