
Հաշվապահ
ՎԵԼԼԱՐ ԳՐՈՒՊ ՍՊԸ
Industry:
Accounting, Finance, Banking
Deadline:
3/21/2023
City:
Yerevan
Employment type:
Full time
Work experience:
Senior
Նկարագրություն
«Վելլար գրուպ» ՍՊԸ-ն աշխատանքի է հրավիրում հաշվապահի
Պարտականություններ
- Կատարել հաշվապահական հաշվառման վարման աշխատանքներ` կապված տնտեսական գործառնությունների հետ` ամբողջությամբ կամ մասնակի ուղղություններով հիմնական միջոցների, ապրանքանյութական արժեքների, դրամական միջոցների, ֆինատնտեսական գործունեության արդյունքների հաշվարկների, ապրանքների արտադրության և իրացման հետ կապված ծախսերը, ինչպես նաև մատուցվող ծառայությունների և այլ հաշվառումների:
- Իրականացնել հաշվառման կոնկրետ ուղղություններին համապատասխան սկզբնական փաստաթղթերի ընդունումն ու հսկողությունը, ինչպես նաև դրանց հերթական հաշվառումը:
- Կազմել ապրանքների ինքնարժեքի հաշվարկաման հաշվետվություն, բացահայտել ծախսերի և կորուստների ձևավորման աղբյուրները, առաջարկություն պատրաստել դրանց կանխման համար:
- Հաշվապահական հաշվառման և հաշվետվության տվյալների հիման վրա մասնակցել կազմակերպության ֆինանսատնտեսական գործունեության տնտեսական վերլուծության անցկացմանը` ներտնտեսական պաշարների բացահայտման, փաստաթղթաշրջանառության կատարելագործման հետ կապված միջոցառումներին
- Հաշվապահական հաշիվներում արտացոլել հիմնական միջոցների, ապրանքանյութական արժեքների և դրամական միջոցների շարժի հետ կապված բոլոր գործարքները
- հաշվապահական հաշվետվություններ կազմելու համար պատրաստել հաշվապահական փաստաթղթեր, ապահովել դրանց պահպանումը, ձևակերպել սահմանված կարգին համապատասխան արխիվացնելու համար:
- Իրականացնել հաշվապահական տեղեկատվության տվյալների բազային ձևավորման, անցկացման և պահպանման հետ կապված աշխատանքներ, փոփոխություններ մտցնել տեղեկատվական և նորմատիվային տեղեկություններում, որոնք օգտագործվում են տվյալների մշակման ժամանակ:
- Աշխատանքների բնականոն ընթացքն ապահովելու համար մեծամասամբ գտնվել շինարարական աշխատանքների կատարման տարածքի գրասենյակում:
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն
- Համակարգչային գիտելիքներ` Word, Excel, ՀԾ 7, e-invoicing ծրագրերի իմացություն
- Հայերեն, անգլերենի և ռուսերենի իմացություն
- Աշխատանքային փորձ տվյալ ոլորտում
- Սեղմ ժամկետում բարձր արդյունավետությամբ աշխատելու ունակություն
- Հաղորդակցման հմտություն
Հավելյալ նշումներ
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունը (CV) էլ. հասցեին հայերեն կամ ռուսերեն տարբերակով: