
Հաշվապահ
CONSYPROM LLC
Նկարագրություն
"ՔՈՆՍԻՊՐՈՄ" ՍՊԸ-ին անհրաժեշտ է հաշվապահ:
Պարտականություններ
- Գործընկերների կողմից դուրս գրված/ստացված հաշիվները ձևակերպել ծրագրային բազայում,
- Իրականացնել աշխատավարձի հաշվարկ և կազմել վճարման փաստաթղթերը,
- Մուտքագրել ծրագրային բազա ընթացիկ գործարքների վերաբերյալ համապատասխան գործառնությունները,
- Իրականացնել բանկային փոխանցումներ,
- Ծրագրային բազա մուտքագրել կազմակերպությանն առնչվող բանկային քաղվածքները,
- Անհրաժեշտության դեպքում աջակցել կամ փոխարինել թիմակիցներին,
- Կատարել կազմակերպության տնօրենի այլ առաջադրանքները:
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն,
- Հաշվապահական հաշվառման ոլորտում նվազագույնը 1 տարվա աշխատանքային փորձ,
- Հարկային օրենսդրության նվազագույն իմացություն,
- ՀԾ-հաշվապահ ծրագրի իմացություն,
- Microsoft Office փաթեթի լավ իմացություն,
- Վերլուծական մտածողություն,
- Պատասխանատվության զգացում,
- Ժամանակի պլանավորման և վերջնաժամկետների պահպանման ունակություն,
- Խնդիրների լուծման և ինքնակատարելագործման ունակություն։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթի-ուրբաթ՝ 9:30-18:00։
Աշխատանքի վայրը՝ ք. Երևան, Արմենակյան 2/5, "Սիներջի" Բիզնես Կենտրոն։
Հեռակա աշխատելու առաջարկներ կամ ազատ գրաֆիկով աշխատելու առաջարկներ չենք դիտարկում, հետևաբար խնդրում ենք չառաջարկել: