
Հաշվապահ
Armenia Wine Company LLC
Նկարագրություն
Արմենիա Վայնը աշխատանքի է հրավիրում փորձառու Հաշվապահի:
Պարտականություններ
- Ձևակերպել և ՀԾ մուտքագրել կազմակերպությանն առնչվող բանկային քաղվածքները
- Իրականացնել կազմակերպության ապրանքաշրջանառության և դեբիտոր-կրեդիտորների հաշվառման գործընթացները
- Վարել մանրածախ շրջանառության հաշվառումը
- Կազմակերպել և վարել հաշվապահական և ֆինանսական փաստաթղթերի շրջանառությունը
- Համակարգել ներքին և արտաքին գործարքները, ծրագրային տվյալների ստուգումը և ճշգրտումը
- Կազմել վիճակագրական վարչության հաշվետվություններ
- Կազմել ԵՏՄ հաշվետվություններ
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն հաշվապահության, ֆինանսների ոլորտներում
- Առնվազն երկու տարվա աշխատանքային փորձ, ռեստորանային ոլորտում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն
- Հարկային օրենսդրության գերազանց իմացություն
- Օտար լեզունների բավարար իմացություն
- Տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն
- ՀԾ և ռեստորանային որևէ ծրագրի իմացություն
- Microsoft Office, e-Invoicing ծրագրերի իմացություն
- Վերլուծական մտածողություն և հետևողականություն
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր ` երկ-ուրբ
Աշխատանքային ժամեր `09:00-18:00
Տեղափոխությունը իրականացվում է կազմակերպության կողմից:
«Արմենիա Վայն» ընկերությունը հայկական գինեգործական խոշորագույն ընկերություն է: Այն զբաղվում է ինչպես խաղողագործությամբ ու գինեգործությամբ, այնպես էլ կոնյակագործությամբ և օղու արտադրությամբ: Ընկերության վերաբերյալ առավել մանրամասն ինֆորմացիայի համար այցելեք ընկերության վեբ կայքը` www.armeniawine.am.