
Հաշվապահ
Menu Group UK LTD
Menu.am-ը հանդիսանում է հայկական շուկայի առաջատարը պատվերների օնլայն ընդունման ոլորտում։ Այն երիտասարդ, դինամիկ զարգացող և միջազգային ընկերություն է, որն իր հաճախորդներին մատուցում է ռեստորաններից եւ մասնագիտացված խանութներից օնլայն պատվերների ընդունման ծառայություններ իր menu.am կայքի և բջջային հավելվածի միջոցով: Ընդամենը ութ տարվա աշխատանքի ընթացքում մենք հասել ենք ահռելի արդյունքների մեր ոլորտում։
Մենք պարբերաբար ընդլայնում ենք մեր անձնակազմը՝ շնորհիվ զարգացման ագրեսիվ ռազմավարության։ Քրտնաջան աշխատանքը և մեր աշխատանքին բացառիկ նվիրվածությունը մեր հաջողության կարևոր տարրն են:
Մեր առաքելությունն է. «Ուրախության առաքում: Ամեն օր»: Եվ մեր մասնագետների թիմն անխոնջ աշխատում է ի շահ մեր հաճախորդների և գործընկերների, որոնց թիվը նույնպես անշեղորեն աճում է:
Մենք փնտրում ենք փորձառու Հաշվապահի, ով կլինի Հաշվապահական թիմի մաս և կզբաղվի ընկերության ամենօրյա հաշվապահական գործառնություններով:
Հիմնական պարտականությունները ներառում են բանկային քաղվածքների համաձայնեցումը և հաշվապահական ծրագրերում համապատասխան մուտքեր կատարելը, հարկային վճարումների և վերադարձի հաշվարկը, կառավարչական նպատակներով տարբեր հաշվետվությունների պատրաստումը, ընկերության կանխիկի հավաքագրման գործընթացը վերահսկելը, այլ առաջադրանքները։ Ակտիվորեն ներգրավված լինել գլխավոր հաշվապահի կողմից իրականացվող ընկերության սկզբնական հաշվապահական հաշվառման գործընթացում: Այս պաշտոնում հաջողակ լինելու համար դուք պետք է ունենաք հաշվապահական հաշվառման նախկին փորձ և թվային սխալներ հայտնաբերելու հմտություն:
Ի վերջո, դուք մեզ կտրամադրեք ճշգրիտ քանակական տեղեկատվություն մեր բիզնեսի ֆինանսական վիճակի, իրացվելիության և դրամական միջոցների հոսքերի վերաբերյալ՝ միաժամանակ ապահովելով, մեր համապատասխանելիությունը բոլոր հարկային կանոնակարգերին:
Պարտականություններ
- Իրականացնել նախնական գրառումների հաշվապահական հաշվառում
- Պատրաստել տարբեր հաշվապահական և կառավարչական հաշվետվություններ
- Համապատասխանեցնել կրեդիտորական և դեբիտորական պարտքերը, ինչպես նաև բանկային հաշվետվությունները ՀԾ ծրագրային ապահովման հետ
- ՀԾ հաշվապահական ծրագրերի և առցանց բանկային համակարգերի հետ աշխատանք
- Ապահովել բանկային ժամանակին վճարումներ
- Հաշվարկել հարկերը և պատրաստել հարկային հայտարարագրեր
- Կառավարել հաշվեկշիռները և շահույթի/վնասի հաշվետվությունները
- Հաշվետվություն ընկերության ֆինանսական վիճակի և իրացվելիության մասին
- Ֆինանսական գործարքների և փաստաթղթերի աուդիտ
- Ամրապնդել ֆինանսական տվյալների գաղտնիությունը և անհրաժեշտության դեպքում կատարել տվյալների բազայի կրկնօրինակում
- Հետևել ֆինանսական քաղաքականությանն ու կանոնակարգերին
Պահանջներ և հմտություններ
- 2 տարվա հաշվապահի աշխատանքային փորձ
- Հաշվապահական հաշվառման կանոնակարգերի և ընթացակարգերի գերազանց իմացություն, ներառյալ Ընդունված հաշվապահական հաշվառման սկզբունքները (GAAP)
- Հարկային և հարակից օրենսդրության իմացություն
- ArmSoft և առցանց բանկային համակարգերի խորը փորձ
- MS Excel-ի գերազանց հմտություններ
- Մանրամասների նկատմամբ մեծ ուշադրություն և լավ վերլուծական հմտություններ
- Անգլերենի և ռուսերենի լավ իմացություն
- Նախընտրելի է բակալավրի կամ մագիստրոսի որակավորում հաշվապահության, ֆինանսների կամ հարակից ոլորտում
- ACCA կամ հարակից հավաստագրումը կդիտվի որպես առավելություն
Մեր առավելությունները․
- Ամսական պրոմո կոդեր՝ մերր գործընկերներից առաքման պատվերներ գրանցելու համար,
- Կարիերայի աճ,
- Աշխատավարձի կանոնավոր վերանայում,
- Կորպորատիվ միջոցառումներ,
- Կինոյի տոմսեր,
- Արտաքին ուսուցման բյուջե,
- Բոնուսներ։
Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել ինքնակենսագրական՝ նամակի թեմայի տողում նշելով պաշտոնի անվանումը («Հաշվապահ»):
Menu Group (UK) Limited is the leader in the Armenian market in the field of online ordering. We're a young, dynamically developing international company, which provides its customers with online ordering services from restaurants and specialty stores through its menu.am a website and mobile application. In just eight years of work, we have achieved tremendous results in our field. We expand our staff regularly, due to its aggressive development strategy. Diligence and exceptional devotion to our work are critical elements of our success. Our mission is “Delivering joy. Every day!”. And our team of professionals works tirelessly for the benefit of our customers and partners, whose number is also growing steadily. Our headquarters are located in Yerevan, if you want to visit, give us a call at 012-222-000 and we will give you a tour and introduce the team.