Get our free app. It won't take up space on your device

Հաշվապահ

Aregi LLC

Industry: Accounting, Finance, Banking
Deadline: 10/27/2022
City: Yerevan
Employment type: Full Time
Work experience: Mid level
Job posting has expired

Նկարագրություն

Արեգի ընկերությունը փնտրում է փորձառու հաշվապահ

Պարտականություններ

  • Կազմակերպությունների հաշվապահական և հարկային հաշվառման վարում համաձայն հարկային օրենսդրության պահանջների։
  • Տնտեսական գործառնությունների փաստաթղթավորման իրականացում։
  • ԵՏՄ և երրորդ երկրների իրականացված ներմուծումների ձևակերպում ծրագրում, համապատասխան հաշվետվությունների կազմում և ներկայացում։
  • Հարկային և վիճակագրական հաշվետվությունների կազմում և ներկայացում համապատասխան մարմիններին
  • Բանկային գործարքների, դրամական միջոցների հաշվառում, դրանց շարժի հետ կապված համապատասխան գործառնությունների իրականացում
  • Հաշվետվությունների կազմում, հաշիվ/ապրանքագրերի դուրս գրում, ՀԾ ծրագիր ներմուծում, ձևակերպում
  • Excel ծրագրով վերլուծությունների իրականացում և հաշվետվությունների կազմում,
  • Հաշվապահական և ֆինանսական փաստաթղթերի շրջանառության կազմակերպում և վարում։
  • Աշխատավարձի հաշվառում
  • Անմիջական ղեկավարի կողմից հանձնարարված այլ առաջադրանքների կատարում:

Պահանջներ

  • Առնվազն 3 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ
  • Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, ֆինանսների կամ հաշվապահության ոլորտում
  • Հարկային օրենսդրության իմացություն ;
  • Աշխատանքային օրենսգրքի իմացություն
  • ՀԾ հաշվապահական ծրագրի իմացություն
  • MS Office փաթեթի, մասնավորապես Excel ծրագրի լավ իմացություն
  • Հաշվապահական հաշվառման իմացություն ;
  • Հարկային օրենսդրության իմացություն ;
  • Սեղմ ժամկետների շրջանակներում աշխատելու, կառավարելու, կազմակերպելու և որոշումներ կայացնելու, ինչպես նաև ինքնուրույն աշխատելու ունակություն
  • Թիմում աշխատելու ունակություն

Հավելյալ նշումներ

Ցանկության դեպքում դիմեք՝ ուղարկելով ռեզյումե ստորև նշված էլ․ հասցեին։

Spread the word! Share this job on social media