Industry: Government, Non Commercial
City: Yerevan
Employment type: Full time
Deadline: 8/15/2022
Work experience: Not required
Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`
Հաշվապահն իր լիազորությունների շրջանակներում իրականացնում է հետևյալ գործառույթները՝
ա) իրականացնում է դրամական միջոցների, նյութական արժեքների սահմանված կարգով հաշվառումը, դրանց հետագա շարժի հետ կապված գործառնությունների արտացոլումը և գույքագրումը.
բ) իրականացնում է հարկերի, տուրքերի և պարտադիր այլ վճարումների գծով Ազգային ժողովի պարտավորությունների կատարումը.
գ) իրականացնում է նախատեսված միջոցառումների ֆինանսավորումը և ֆինանսական պարտավորությունների ժամանակին կատարումը.
դ) «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքին համապատատասխան՝ իրականացնում է պետական ծառայողների դրույքաչափերի հաշվարկների, ինչպես նաև Աշխատակազմի այլ աշխատողների հիմնական աշխատավարձերի հաշվարկների կատարումը.
ե) իրականացնում է Ազգային ժողովի հաշվապահական հաշվեկշռի, հաշվապահական և ֆինանսական հաշվետվությունների պատրաստումը.
զ) իրականացնում է սոցիալական փաթեթների վերաբերյալ ամենամսյա բանկային փոխանցումներ և տալիս համապատասխան հաշվապահական ձևակերպումներ.
է) իր լիազորությունների սահմաններում պատրաստում և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն է ներկայացնում հաշվետվություններ և այլ փաստաթղթեր.
ը) իր լիազորությունների սահմաններում նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, զեկուցագրեր և այլ գրություններ:
Նշված թափուր աշխատատեղը զբաղեցնելու համար ցանկացողները կարող են դիմել՝ լրացնելով համապատասխան ձևի անձնական տվյալների, մասնագիտական հմտությունների և աշխատանքային փորձի վերաբերյալ տեղեկանքը (cv) և ուղարկել այն [email protected] էլեկտրոնային փոստին:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 15.08.2022թ.
Հարցազրույցին անհրաժեշտ է ներկայանալ անձնագրի, կրթությունը հավաստող փաստաթղթի և տեղեկանքում (cv) նշված տվյալները հավաստող փաստաթղթերի պատճեններով:
Հարցերի պարզաբանման համար կարող են դիմել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի մարդկային ռեսուրսների կառավարման վարչություն` սենյակ 106 (հեռ. 011 513-691, 011 513-459):