
Հաշվապահ
C and F Co LLC
Նկարագրություն
Սի Ընդ Էֆ Քո ՍՊԸ-ին անհրաժեշտ է ազնիվ, պատասխանատվության բարձ զգացումով հաշվապահ (իգական սեռի) :
Պարտականություններ
- Հաշվապահական փաստաթղթերի կազմում և փաստաթղթաշրջանառության վարում,
- Հաշիվ-ապրանքագրերի ներմուծում համակարգչային ծրագիր, համակարգում և արխիվացում,
- ԵՏՄ հաշվետվությունների հանձնում,
- Վաճառքի փաստաթղթերի ձևակերպում ՀԾ ծրագրում,
- Այլ հաշվապահական պարտականությունների իրականացում:
Պահանջներ
- Սեռը՝ իգական
- Տարիքը՝ մինչև 30 տարեկան,
- Բարձրագույն կրթություն՝ տնտեսագիտության, ֆինանսների կամ հաշվապահության ոլորտներում,
- ՀԾ-Հաշվապահ ծրագրի, 1C, e-invoicing ծրագրերի իմացություն,
- Համակարգչային ծրագրերի իմացություն (MS office),
- Պատասխանատու և պարտաճանաչ մոտեցում աշխատանքին,
- Պլանավորման և ժամանակի կառավարման հմտություններ,
- Մինչև 1 տարվա աշխատանքային փորձը ցանկալի է:
Հավելյալ նշումներ
Աշխատանքային գրաֆիկ` երկուշաբթի-ուրբաթ, 09:00-18:00:
Գրասենյակը գտնվում է Չարբախում, Շարուրի 43 հասցե:
Մենք հպարտորեն կարող ենք փաստել, որ Հայաստանում կոսմետիկայի և կենցաղային քիմիայի ժամանակակից շուկայի հիմնադիրն ենք և ակտիվորեն մասնակցել ենք դրա ձևավորմանն ու զարգացմանը: Մեր ընկերությունը հանդիսանում է համաշխարհային ճանաչում ունեցող "Unilever”, “Henkel”, “Schwarzkopf”, "Johnson&Johnson", “Selpak”, “Adidas” ապրանքանիշերի պաշտոնական մատակարարը: Մենք առաջարկում ենք մեր հաճախորդներին ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ, նորաոճ փաթեթավորմամբ, գնային զանազանությամբ, գնի և որակի օպտիմալ հարաբերակցությամբ և ամենօրյա օգտագործման ընթացքում հարմարավետ ապրանքատեսականի, որը լիովին բավարարում է ոչ միայն արդի շուկայի, այլև ամենախստապահանջ սպառողի պահանջները: Մեր կողմից մատակարարվող բոլոր ապրանքներն ունեն համապատասխանության սերտիֆիկատներ և ամեն օր ենթարկվում են սանիտարական ծառայությունների փորձարկման: Իր տեսակային և գնային քաղաքականության, նվեր-ակցիաների, հաճախորդների և ի վերջո սպառողի նկատմամբ ուշադիր վերաբերմունքի շնորհիվ ընկերությունը կարողացել է ոչ միայն իրականացնել հաջողված և կայուն գործունեություն, այլ նաև հայկական շուկայում դրսևորվել որպես արդյունավետ մատակարար` ոչ ստանդարտ շուկայական պայմաններում: