
Հաշվապահ
Ակվատուս ՍՊԸ
Նկարագրություն
Ակվատուս Ընկերությունը փնտրում է հաշվապահի։
Պարտականություններ
- Դեբիտորական և կրեդիտորական պարտքերի հաշվառում
- Ներմուծումների և ՀՀ ձեռքբերումների հաշվառում
- Մեծածախ և մանրածախ վաճառքի հաշվառում
- Կոմպլեկտավորման և Տեղափոխության փաստաթղթերի հաշվառում
- Բանկային գործարքների հաշվառում
- Աշխատավարձի հաշվարկ
- Անմիջական ղեկավարի կողմից այլ հանձնարարությունների կատարում
Պահանջներ՝
- Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ
- Բարձրագույն տնտեսագիտական կրթություն
- e-invoicing, 1C ,Հայկական ծրագրերի իմացություն
- MS Word, Excel
Աշխատանքային պայմանները.
- Երկուշաբթիից ուրբաթ - 10:00-19:00 Շաբաթ - 10:00-17:00
- Վարձատրությունը ՝ հարցազրույցի արդյունքներից ելնելով՝ ըստ հմտությունների և գիտելիքների մակարդակի։
- Հասցե՝ Երևան, Աճառյան 31 (Ավան համայնք)
Ընկերությունն իր աշխատակիցներին ապահովում է ընդհանուր ծառայողական ավտոմեքենայով։
Նկարագրությանը համապատասխանող անձինք կարող են ուղարկել ինքնակենսագրությունը (CV) էլ. հասցեին:
“Ակվատուս” ընկերությունը հիմնադրվել է մոտ 20 տարի առաջ: Ակվատուս ընկերության ստեղծման հիմնական գաղափարը ի սկզբանե եղել է ժամանակակից շոգեբաղնիքների և լողավազանների պատրատումն ու ներմուծումը Հայաստանյան շուկա: Մեր ընկերությունն իր աշխատանքների և կազմակերպվածության շնորհիվ իրականացրել է բազմաթիվ խոշոր նախագծեր, թվենք մի քանիսը` Gold’s Gym 50 մետրանոց օլիմպիական լողավազան, որը հագեցած է գերժամանակակից ջրի ախտահանման համակարգով, ինչը հնարավորություն է տալիս պահել ջրի բարձր որակը, օգտագործելով քիմիկատների մինիմալ քանակ, Grand Sport լողավազան, Թուֆենկյան ընկերության լողավազանները, Անի Պլազա հյուրանոցի լողավազան, Էրեբունի Պլազա հյուրանոցի լողավազան, Մետրոպոլ հյուրանոցի լողավազան, Դիլիջանի միջազգային դպրոցի լողավազան և ուրիշ խոշոր ընկերություններ: Մենք հպարտանում ենք մեր բոլոր աշխատակիցներով, ովքեր ապահովում են բարձրակարգ աշխատանք և դու կարող ես լինել նրանցից մեկը։