Նկարագրություն
Կազմակերպությանը անհրաժեշտ է հաշվապահ, ով կմասնակցի ընկերության հաշվապահական հաշվառման վարման գործընթացին և պատասխանատու կլինի ֆինանսական հաշվետվությունների կազմման ու ներկայացման գործընթացի համար:
Պարտականություններ
- Իրականացնել հաշվապահական հաշվառում,
- Իրականացնել փաստաթղթերի ճշգրիտ ձևակերպում և պահպանում՝ համաձայն ՀՀ հարկային օրենսդրության, նորմատիվ ակտերի և գործող ստանդարտների,
- Կազմել և ներկայացնել հարկային-ֆինանսական հաշվետվություններ,
- Ծախսերի ճշգրիտ վարում՝ համաձայն հաշվային պլանի,
- Գործուղման ծախսերի հաշվարկում և ձևակերպում,
- Վերահսկել դեբիտորական և կրեդիտորական պարտքերը
- Կատարել պաշտոնից բխող այլ պահանջներ
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն
- Աշխատանքային փորձը պարտադիր է
- Համակարգչային ծրագրերի`/ MS Excel/, 1C իմացություն,
- Հարկային օրենսգրքի գերազանց իմացություն,
- Առնվազն 2 տարվա համապատասխան աշխատանքային փորձ,
- Թիմում աշխատելու կարողություն,
- Ակտիվ, պատասխանատու անձնավորություն,
- Բազմախնդիր իրավիճակում աշխատելու ունակություն:
Հավելյալ նշումներ
Աշխատանքային ռեժիմը ՝ վեցօրյա, կիրակի՝ հանգիստ։
Երկուշաբթի-ուրբաթ 09:00-18:00, շաբաթ՝ 09:00-15:00։
Հետաքրքրված և համապատասխան թեկնածուները կարող են ուղարկել ռեզյումե նշված էլ.հասցեին: