Get our free app. It won't take up space on your device

Հարցազրուցավար

IMR

Location: Yerevan
Salary:
Monthly 250,000-330,000 ֏
Employment type: Temporary/Seasonal
Work schedule: Five-day workweek
Work experience: Mid level, Senior
Industry: Other
Students will also be considered
Deadline:
11/23/2025

Նկարագրություն

Միացի՛ր մեր մասնագիտական մեծ թիմին՝ որպես հարցազրուցավար տնայցերի մեթոդով

Աշխատանքի նպատակը

Հետազոտությունը նպատակ ունի հասկանալու սպառողների վարքագիծը, նախասիրությունները և ընտրության վրա ազդող գործոնները ծխախոտային ապրանքատեսակների վերաբերյալ: ։ Սա հիանալի հնարավորություն է մարքեթինգի, սոցիոլոգիայի կամ շուկայի հետազոտության ոլորտի համար հետաքրքրվող մասնագետների համար՝ դաշտային փորձ ձեռք բերելու և իրական տվյալների հետ աշխատելու։

Պարտականություններ

  • Մասնակցել նախնական ուսուցման և վերապատրաստման հանդիպումներին,
  • Իրականացնել դեմ առ դեմ հարցումներ տնայցերի մեթոդով՝ նախապես մշակված հարցաթերթիկի հիման վրա՝ պահպանելով մեթոդական ցուցումները,
  • Հարցվողներին ներկայացնել հարցման նպատակը և ապահովել տվյալների գաղտնիությունը,
  • Լրացնել հարցաթերթիկները ճշգրիտ և ամբողջական ձևով,
  • Կատարել պլանավորված հարցազրույցների քանակը՝ սահմանված ժամկետում՝ օրական 4-5 հարցում:

Պաhանջներ

  • Բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն,
  • Հարցազրուցավարի աշխատանքային փորձը ցանկալի է (առավելություն է),
  • Վարժ տիրապետում հայերենին (գրավոր և բանավոր),
  • Տեխնիկական հմտություններ՝ պլանշետի կամ այլ թվային գործիքի օգտագործման,
  • Զարգացած հաղորդակցման և լսելու ունակություն,
  • Էմպատիա, բարեկիրթ մոտեցում և թիմային աշխատանքին պատրաստակամություն,
  • Ժամանակի արդյունավետ կառավարում և պատասխանատվության բարձր զգացում։

Հավելյալ նշումներ

Աշխատանքային պայմաններ

Աշխատանքային օրեր և ժամեր՝ հնգօրյա (օրերը կարող եք որոշել դուք՝ պարտադիր ներառելով շաբաթ կամ կիրակի օրը, աշխատաժամեր՝ օրական 5-6 ժամ։

Աշխատավարձ՝ 250,000 – 330,000 դրամ, կախված կատարողականից։

Պայմանագրի տևողություն՝ 6 շաբաթ վճարման չափը 6 շաբաթվա համար է։

Աշխատավայր՝ Երևան և հարակից մարզեր։

Ինչու՞ արժե միանալ մեզ

Դուք կմասնակցեք շուկայի իրական հետազոտությանը, որը թույլ է տալիս դուրս բերե պրոդուկտների օգտագործման և նվազման միտումները:

Կստանաք գործնական փորձ, որը հետագայում արժեքավոր կլինի մարքեթինգի, հետազոտությունների և տվյալների վերլուծության ոլորտներում։

Ճկուն գրաֆիկ, թիմային աջակցություն և բարենպաստ միջավայր մասնագիտական աճի համար։

Company օverview
address
Address
Երևան, Ղազար Փարպեցի 16 շենք բնակարան 4
address
Number of employees
16-50

imr մարքեթինգային հետազոտական ընկերությունը շուկայի վերլուծություն իրականացնող անկախ հետազոտական ընկերություն է։ Ընկերության հիմնական գործունեությունը կայանում է նրանում, որ պատվիրատուներից ստացված պատվերների հիման վրա իրականացնում է գրագետ մարքեթինգային հետազոտություններ և արդյունքների հիման վրա վերլուծական հաշվետվությունների միջոցով աջակցում է կայացնել տվյալներով հիմնավորված որոշումներ՝ մարքեթինգային ռազմավարության ճշգրտման տեսանկյունից։

Այս գործունեության հիմնաքարը տվյալների հավաքագրման իրականացումն է՝ վստահության բարձր մակարդակում, արագ և ճշգրտված ստանդարտներին համապատասխան։ Ընկերությունը տվյալների հավաքագրումն իրականացնում է քանակական և որակական մեթոդներով։

 

Ընկերությունը որպես IMR LLC հիմնադրվել է 2010 թվականից, սակայն գործունեությունը սկսել է դեռևս 2006 թվականից:

Առաքելությունը՝ Ինտեգրել մարքեթինգային հետազոտությունների միջազգային չափանիշները ՀՀ բիզնես միջավայրում:

Տեսլականը՝ Շարունակել լինել տնտեսությունում մարքեթինգային հետազոտական առաջատար ընկերությունը՝ տրամադրելով ամենաարագ ու որակյալ ծառայությունները մասնագիտական ամենամեծ թիմով:

See more
Benefits
Corporate events
Corporate events
Flexible working schedule
Flexible working schedule
Free tea, coffee and refreshments
Free tea, coffee and refreshments
Reward system
Reward system
Trainings
Trainings
Parental leave
Parental leave
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media