
Համակցման տեխնիկ (ք․ Երևան)
Ucom
Նկարագրություն
Միացի՛ր Ucom-ին որպես Համակցման տեխնիկ։ Բաց մի՛ թող նոր մասնագիտություն ձեռք բերելու հնարավորությունը։
Եթե պատրաստ ես գիտելիքդ, փորձդ ու ողջ ներուժդ գործի դնել՝ մարդկանց անխափան հաղորդակցումն ապահովելու համար, ապա միացի՛ր մեզ։
Պարտականություններ
- Կատարել օպտիկամանրաթելային ցանցի մալուխների մոնտաժային աշխատանքներ՝ արտաքին և ներքին պայմաններում,
- Իրականացնել տեխնիկական միացումներ բաժանորդների բնակարաններում,
- Ցանցի անխափան աշխատանքն ապահովելու նպատակով իրականացնել ընթացիկ սպասարկում։
Պահանջներ
- Միջին մասնագիտական կամ բարձրագույն կրթություն,
- Ցանկալի է գիտելիքներ և հմտություններ օպտիկամանրաթելային ցանցերի կառուցման և մոնտաժման ոլորտում,
- Ֆիզիկական պատրաստվածություն,
- Բարձրության վրա աշխատելու ունակություն,
- Փորձի բացակայության դեպքում՝ ցանկություն նոր գիտելիք և մասնագիտություն ձեռք բերելու։
Հավելյալ նշումներ
Միացի՛ր մարդկանց, որոնք աշխատում են մարդկանց համար։
Դիմելու համար պարզապես սեղմի՛ր Apply now/Դիմել հիմա կոճակը։
Ucom-ը մատուցում է ամենաարագ ֆիքսված և շարժական կապի ծառայությունները Հայաստանում: Բացարձակ առաջատար է IPTV և ֆիքսված ինտերնետի ծառայությունների մատուցման ոլորտում, ինչպես նաև զբաղեցնում է գլխավոր դիրքերը շարժական ինտերնետի հայկական շուկայում: Այդ մասին վկայում է ֆիքսված և շարժական ինտերնետի թեստավորման և վերլուծության համաշխարհային առաջատար Ookla® ընկերությունը, որը Ucom-ին շնորհել է «Ամենաարագ շարժական ինտերնետը Հայաստանում 2017» Speedtest Award™ մրցանակը, ինչպես նաև «Ամենաարագ ֆիքսված ցանցը Հայաստանում 2021» մրցանակը, ինչի համար հիմք է ծառայել Speedtest Intelligence® տվյալների վերլուծությունը: 2022-ին Ookla®-ն Ucom-ին շնորհել է «Հայաստանում ամենաարագ ֆիքսված ցանց 2022» և «Հայաստանում ամենաարագ շարժական ցանց 2022» մրցանակները, ինչն ընկերության 1400 աշխատակիցների համատեղ ջանքերի լավագույն գնահատականն է ոչ միայն հայաստանյան շուկայի, այլև տարածաշրջանի և ԱՊՀ երկրների մակարդակով։
Ucom-ը մշտապես աշխատում է բարելավել դիմորդների փորձառությունը՝ ապահովելով անմիջական եւ թափանցիկ հարցազրույցների ընթացակարգ։