Համակցման տեխնիկ
V Telecom
Նկարագրություն
V Telecom ընկերությունն աշխատանքի է հրավիրում պատասխանատու և պարտաճանաչ համակցման տեխնիկների օպտիկամանրաթելային ցանցի կառուցման, լարանցման և սարքավորումների կարգաբերման աշխատանքներ իրականացնելու համար։
Պարտականություններ
-
Կատարել ինտերնետ հասանելիության և հեռուստատեսային ցանցի սարքավորումների և մալուխների մոնտաժման աշխատանքներ։
-
Կապի համակարգերի ու ենթակառուցվածքների մոնտաժում, շահագործում և սպասարկում։
-
Նոր տեղադրված կամ տեղափոխված մալուխների ու սարքավորումների փորձարկում և կարգաբերում՝ ըստ արտադրողի կողմից սահմանված տեխնիկական բնութագրերի։
-
Անմիջական ղեկավարի հանձնարարությամբ՝ պաշտոնից բխող այլ գործառույթների իրականացում:
Պահանջներ
-
Պատասխանատվության զգացում
-
Արագաշարժություն
-
Հաղորդակցման հմտություն
-
Ժամանակի կառավարման հմտություններ
-
Վարորդական վկայականի առկայությունը ցանկալի է
V Telecom-ը հեռահաղորդակցության ոլորտի ընկերություն է, որն արդեն 20 տարի ապահովում և զարգացնում է որակյալ կապ Հայաստանի տարբեր համայնքներում։ Մենք ստեղծում ենք հուսալի լուծումներ՝ մարդկանց, ընտանիքների և բիզնեսների համար՝ միավորելով տեխնոլոգիան, փորձն ու պատասխանատվությունը։
Մեր ճանապարհը սկսվել է 2005 թվականին՝ փոքր թիմով և մեծ նպատակներով։
Այսօր V Telecom-ը կայացած ընկերություն է՝ մշտապես զարգացող ենթակառուցվածքներով, նորարարական լուծումներով և փորձառու թիմով։
1․ Գերարագ ինտերնետ․
Կայուն և բարձր արագությամբ կապ
Օպտիկամանրաթելային ցանց
Հարմար սակագներ՝ տան և բիզնեսի համար
2 Թվային հեռուստաալիքներ և IPTV․
Տարբեր թեմատիկ ալիքներ
HD որակ
Մշտապես թարմացվող բովանդակություն
3 Բիզնես լուծումներ (B2B)․
Ծառայություններ՝ բիզնեսի համար
Անհատական փաթեթներ
Տեխնիկական աջակցություն