
Համակարգիչների վերանորոգման մասնագետ
Haysell
Նկարագրություն
Փնտրում ենք փորձառու համակարգչային տեխնիկայի վերանորոգման մասնագետի։ Պահանջվելու է լուծել ինչպես տեխնիկական այնպես էլ ծրագրային անսարքությունները։
Պարտականություններ
- Ախտորոշել անսարքությունը
- Տալ համապատասխան մասնագիտական լուծում
- Հարկ եղած դեպքում կապ հաստատել մատակարար ընկերության ներկայացուցիչի հետ
Պահանջներ
- Աշխատանքային փորձը պարտադիր է
- Անգլերեն լեզվի բազային իմացությունը ցանկալի է
Հավելյալ նշումներ
Աշխատում ենք 6 օրյա աշխատանքային գրաֆիկով
Haysell-ը առևտրի ավտոմատացման ոլորտում հայաստանյան շուկայի առաջատար կազմակերպություններից է:
Ընկերությունը հիմնադրվել է 2015 թվականին և 2016-ին շուկա է մուտք գործել Haysell պրոդուկտով։ Ամեն ինչ սկսվեց փոքր և միջին առևտրային բիզնեսներին օգնելու մեծ ցանկությունից, երբ ստեղծեցինք հնարավորություն ավտոմատացնելու առևտրային ամբողջ պրոցեսը, սկսած ամենափոքր գործընթացից մինչև մասշտաբային խնդիրների լուծումը։ Մեր գործունեության ողջ ժամանակահատվածում մենք կարևորել ենք նորարարությունները՝ մշակելով և մեր հաճախորդներին մատուցելով ոլորտի առաջատար և ժամանակակից լուծումներ։
Ընկերությունը զբաղվում է առևտրի կառավարման ավտոմատացման համակարգերի ներդրմամբ։ Դինամիկ զարգացող աշխարհում մենք ձգտում ենք քայլել ժամանակին համընթաց՝ առաջարկելով նորարարական լուծումներ։ Համակարգում մշակված գործիքակազմը հնարավորություն է տալիս մեր հաճախորդներին օգտվել մատուցվող ծառայություններից առցանց հասանելիությամբ։