
Համակարգչային օպերատոր
Zovq Supermarket
Նկարագրություն
Զովք սուպերմարկետների ցանցը աշխատանքի է հրավիրում համակարգչային օպերատորների։
Պարտականություններ
- Ընկերությունում ապրանքատեսակների մուտքագրում, դրանց փաստաթղթաշրջանառության աշխատանքներին աջակցում, գլխավոր օպերատորի, փոխտնօրենի և տնօրենի հանձնարարականների կատարում,
- Ապահովում է ապրանքների մուտքագրումը, կատարում է մուտքագրված ապրանքների ստուգման իրականցումը,
- Ապրանքների ելքագրում,
- Մատակարարների հետ կապի պահում։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն,
- Աշխատանքային փորձը ցանկալի է,
- Պարտաճանաչություն,
- Պատասխանատվություն,
- Արագ կողմնորոշվելու ունակություն։
Հավելյալ նշումներ
Համապատասխան թեկնածուները կարող են ուղարկել ինքնակենսագրությունը /CV/։
«Զովք» սուպերմարկետների ցանցը սկսել է իր պատմությունը 1999թ-ից, երբ բացվեց առաջին մթերային խանութը` Նալբանդյան 102 հասցեում: Այն շատ կարճ ժամանակում գրավեց հաճախորդների վստահությունը, ճանաչվեց իր տեսականու լիությամբ, ինչպես նաև սպասարկման և ապրանքի բարձր որակով: Պահպանելով մեր արժեքները՝ «Զովք» ցանցը սկսեց մեծանալ և այսօր ունենք 28 մասնաճյուղ։
«Զովք» սուպերմարկետների ցանցը աճում և ընդլայնվում է, բացվում են նոր մասնաճյուղեր, իսկ գործողները բարելավվում են՝ համաձայն հաճախորդների աճող կարիքների: Մենք միշտ ուրախ ենք տեսնել Ձեզ «Զովքում»: