
Համակարգչային օպերատոր (1C իմացությամբ, աղջիկ)
Goldshin
Նկարագրություն
Գոլդշին ընկերությունը փնտրում է համակարգչային օպերատորների 1C ծրագրի իմացությամբ:
Պահանջվող հմտություններ
- Բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն,
- Աշխատանքային փորձ,
- Համակարգչային գիտելիքներ՝ 1C 8.3, ՀԾ, Microsoft office (Word, Excel),
- Ճկուն մտածելակերպ և արագ կողմնորոշում,
- Մաթեմատիկական գիտելիքներ,
- 1C ծրագրի իմացությունը ցանկալի է,
- Նոր գիտելիքների և հմտությունների ձեռքբերելու ցանկություն,
- Ճշտապահություն, ոչ կոնֆլիկտային բնավորություն,
- Պատասխանատվության զգացում,
- Անմիջական ղեկավարի կողմից այլ գործառույթների իրականացում:
Պարտականություններ
- Կազմակերպել և հետևել պատվերիների իրացման գործընթացը 1C ծրագրով,
- Հետևել արտադրման փուլում գտնվող պատվերների ժամկետներին,
- Անհրաժեշտության դպեքում կապ հաստատել հաճախորդների հետ,
- Վերահսկել պահեստային ապրանքների մուտքն ու ելքը 1C ծրագրի միջոցով,
- Կատարել Գործատուի և վերադասի կողմից տրվող այլ հանձնարարություններ:
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկ.-շաբ.՝ 09:00-18:00, շաբաթ՝ 09:00-16:00:
Աշխատավարձ՝ տարեկան միջին ՝ 220.000 ՀՀ դրամ/ բոնուս+ ֆիքս. ներառյալ/:
Աշխատանքը Բալահովիտ 8/5 հասցեում է: Երևանից տեղափոխությունն ապահովում է ընկերությունը:
Գոլդշին ընկերությունը տանիքի ծածկերի արտադրության ոլորտում առաջատարներից մեկն է ՀՀ-ում: Գոլդշինը հիմնադրվել է 2009 թ-. ին և իր ուրույն տեղն է զբաղեցնում է հայկական
շուկայում: Մենք խորը մասնագիտացված ենք տանիքի ծածկույթի արտադրության մեջ, իր աքսեսուարներով եւ ջրահեռացման համակարգերով, սենդվիչ պանելների արտադրությամբ և առաջարկում ենք որակյալ և երկարակյաց ապրանքատեսականի, որը կծառայի Ձեզ տարիներ շարունակ:
Գոլդշինը առաջարկում է՝ լավագույնը, որակյալը, ապահովը և գեղեցիկը :
Տրամադրում ենք եզակի՝ մինչև 50 տարվա գործարանային երաշխիք:Ի դեպ,Գոլդշին ընկերությունը հանդիսանում է հարավկորեական KG DONGBU STEEL համաշխարհային թիթեղներ արտադրող ընկերության ամենախոշոր պաշտոնական առևտրային գործընկերը ՀՀ-ում , և որի կողմից էլ ստացել է հավաստագիր:
Մենք իրականացնում ենք ՝
Անվճար խորհրդատվություն.
Պրոֆեսիոնալ սպասարկում,
Անվճար առաքում,
Տեղում ապառիկը վաճառք:
Լրացուցիչ տեղեկատվության համար զանգահարել 044344344, 011344344, 093344346
Գոլդշինը Ձեր կողքին է՝ անկախ եղանակային պայմաններից: