Get our free app. It won't take up space on your device

Հաճախորդների սպսարկման մասնագետ

Yerevan Mall

Location: Yerevan
Employment type: Full Time
Work experience: Mid level
Industry: Customer Support, Client Care
Deadline:
12/16/2026

Նկարագրություն

Երևան Մոլը փնտրում է աշխատասեր, նպատակասլաց, ակտիվ և պարտաճանաչ անձանց իր թիմն ընդլայնելու համար:

Պարտականություններ

  • Պատասխանել հեռախոսազանգերին, պարզել զանգերի նպատակը և անհրաժեշտության դեպքում ուղղորդել դրանք համապատասխան անձի կամ բաժին,
  • Ողջունել, ուղղորդել և արձագանքել այցելուների հարցումներին,
  • Երևան Մոլի Ակումբային քարտի նախագծի սպասարկում,
  • Երևան Մոլի նվեր քարտի սպասարկում,
  • Անհրաժեշտության դեպքում աջակցություն ցուցաբերել մոլի աշխատակիցներին,
  • Աշխատանք Մոլի ներքին փաստաթղթաշրջանառության հետ (փաստաթղթերի գրանցում գրանցամատյանում, հանձնում անհրաժեշտ ստորաբաժանումներին, աշխատակիցներին),
  • Կատարել անմիջական ղեկավարի ընթացիկ հանձնարարականները և առաջադրանքները ծառայողական պարտականությունների շրջանակում,
  • Պահպանել կազմակերպության ներքին կարգապահական նորմերը և կազմակերպել աշատանքը՝ ըստ սահմանված չափանիշների:

Պահանջներ

  • Հաղորդակցման գերազանց հմտություններ,
  • Ուղղվածություն դեպի հաճախորդ,
  • Թիմային աշխատանքի հմտություններ,
  • Սթրեսային իրավիճակների կառավարման կարողություն,
  • Պատասխանատվության զգացում և ուշադրություն,
  • Կազմակերպչական հմտություններ,
  • Սպասարկման ոլորտում աշխատանքային փորձը ցանկալի է,
  • Կանխիկ գումարի հետ աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն։

Հավելյալ նշումներ

Աշխատանքային գրաֆիկ

  • Աշխատանքային գրաֆիկը՝ 40-ժամյա աշխատանքային շաբաթ, մեկ հանգստյան օր։

  • Աշխատանքային ժամերը՝ 10:00-ից մինչև 22:00-ն ընկած ժամանակահատվածում։

  • Աշխատանքային հերթափոխերի գրաֆիկը տրամադրվում է կազմակերպության կողմից։

  • Ուսանողների թեկնածությունները դիտարկվում են միայն ճկուն գրաֆիկով աշխատելու հնարավորության դեպքում՝ հաշվի առնելով աշխատանքային հերթափոխերի պահանջները։

  • Նշում․ Աշխատանքային հերթափոխը կարող է սկսվել ամենավաղը ժամը 10:00-ին և ավարտվել ամենաուշը ժամը 22:00-ին։
Company օverview
address
Address
ք. Երևան, Արշակունյաց 34/3
address
Number of employees
151-500
Phone
Phone
37411888888

Վայր, որտեղ շոփինգը վերածվում է տոնի: Երևան Մոլը առևտրի և զվարճանքի առաջատար կենտրոն է Հայաստանում: Երևան Մոլն ամեն օր հյուրընկալում է հազարավոր այցելուների ողջ Հայաստանից: Այստեղ տեղակայված են 200 բրենդային խանութներ, ներառյալ տարածաշրջանում ամենամեծ ZARA սրահը և Հայաստանում միակ Mango Man-ը: Այցելիր Երևան Մոլ շոփինգը համադրելով համեղ սննդի և զվարճանքի հետ: Մեր հարկի տակ են գտնվում Հայաստանում ամենամեծ փակ զվարճանքի կենտրոնը՝ Նավապետ Քիդի գանձերի կղզին, և ամենբարձր որակի պատկեր և ձայն ապահովող KinoPark 4K կինոթատրոնը: Երկրում առաջին և միակ Carrefour հիպերմարկետը ևս գտնվում է Երևան Մոլում, որը ներկայացնում է որակի և գնի լավագույն համադրությունը: 2016թ-ին Երևան Մոլը թողարկել է Հայաստանի մոլային շուկայում միակ հաճախորդների հավատարմության ծրագիրը՝ Ակումբային Քարտը, որը մոլի քարտապաններին հնարավորություն է տալիս գնումների դիմաց կուտակել միավորներ և դրանք փոխարինել նվերների հետ: Երևան Մոլը բացվել է 2014 թվականին: Այն իր զբաղեցրած տարածքով և վարձակալների քանակով համարվում է երկրի ամենամեծ առևտրի և զվարճանքի կենտրոնը:

See more

Spread the word! Share this job on social media