
Հաճախորդների սպասարկման որակի վերահսկման մասնագետ
IMEX GROUP
Նկարագրություն
Մասնագետի հիմնական առաքելությունն է վերահսկել՝ հաճախորդների հետ ընկերության բոլոր օղակների հաղորդակցությունը և սպասարկումը (վաճառասրահում դեմառդեմ, գրավոր, էլեկտրոնային և հեռախոսային սպասարկում)։
Պարտականություններ
-
Իրականացնել ամենօրյա ստուգայցեր վաճառասրահներ, դիտել տեսաձայնագրություններ՝ սպասարկման ստանդարտների վերահսկման նպատակով
-
Ապահովել միանման սպասարկում ընկերության բոլոր վաճառասրահներում
-
Թարմացնել հաճախորդների սպասարկման ստանդարտները
-
Մշտապես իրականացնել սպասարկման ստանդարտների ուսուցում և ատեստացիա աշխատակիցների շրջանակներում
-
Ներկայացնել սպասարկման որակի վերլուծություններ և հաշվետվություններ
-
Ներդնել մեխանիզմներ սպասարկման որակի հստակ չափման և աշխատակցի KPI-ի մաս դարձնելու վերաբերյալ
-
Յուրաքանչյուր ամիս չափել աշխատակիցների՝ հաճախորդների սպասարկման որակի գործակիցները
-
Իրականացնել հաճախորդների կարծիքների և այլ հետազոտությունների վերլուծություն
-
Իրականացնել գաղտնի գնորդի ուսումնասիրություններ
Անհրաժեշտ հմտություններ
-
Բարձրագույն կրթություն (Ցանկալի է մարքեթինգի, սոցիոլոգիայի կամ հարակից ոլորտներում )
-
Հայերեն, ռուսերեն և անգլերեն գերազանց իմացություն
-
MS Office գերազանց իմացություն
-
Հաղորդակցման և բանակցային հմտություններ
-
Առնվազն 2 տարվա փորձ նմանատիպ ոլորտում