
Հաճախորդների սպասարկման մասնագետ/խորհրդատու
ԷյԷռԷռԷմ Բյութի ՍՊԸ
Նկարագրություն
ԷյԷռԷռԷմ Բյութի ՍՊԸ-ն կոսմետիկ միջոցների ներմուծող կազմակերպություն է, որն իրականացնում է մեծածախ և մանրածախ վաճառք։ Աշխատավայրը գտնվում է փոքր կենտրոնում, Տպագրիչներ փողոցի վրա, մոտ է մետրոյին և առկա է քաղաքական տրանսպորտի հասանելիություն։ Մեր թիմը համալրելու նպատակով, մենք փնտրում ենք հաճախորդների սպասարկման մասնագետների։
Եթե դուք պարտաճանաչ եք, ուշադիր եք, պատրաստ եք աշխատել ուրախ մթնոլորտում և ներդրում ունենալ կազմակերպության նպատակների իրագործմանը, ապա սպասում ենք ձեր դիմումին։
Պարտականություններ
- Բարեհամբույր սպասարկել հաճախորդներին կոսմետիկ միջոցների խանութ-սրահում,
- Օգնել հաճախորդներին ընտրել իրենց համար անհրաժեշտ պարագաները,
- Հետևել սրահում ապրանքների դասավորվածությանը,
- Մասնակցել ապրանքանիշների ուսուցողական դասընթացներին,
- Մասնակցել գույքագրման գործընթացներին։
Պահանջներ
- Աշխատանքային փորձը մինիմումը 1 տարի,
- Հայերենի և ռուսերենի լավ իմացություն,
- Թիմում աշխատելու կարողություն,
- Պարտաճանաչություն, դետալների նկատմամբ ուշադրություն։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթիից - ուրբաթ՝ 09:00 - 18:00։
ԷյԷռԷռԷմ Բյութի ՍՊԸ-ն կոսմետիկ միջոցների ներմուծող կազմակերպություն է, որն իրականացնում է մեծածախ և մանրածախ վաճառք։