Հաճախորդների սպասարկման մասնագետ՝ տեխնիկական գծով
Յունիմայն ՍՊԸ
Նկարագրություն
Մեր թիմին անհրաժեշտ է տեխնիկապես գրագետ, նախաձեռնող և հաղորդակցվող մասնագետ, ով կաշխատի Սասունցի Դավիթի մասնաճյուղում ապրանքների վաճառքով, տեխնիկական խորհրդատվությամբ և հաճախորդների սպասարկմամբ։
Եթե ունեք տեխնիկական գիտելիքներ ավտոմատացման և պնևմո համակարգերի ոլորտում, կարողանում եք հասկանալ հաճախորդի խնդիրը և առաջարկել համապատասխան լուծում՝ մենք սպասում ենք հենց Ձեզ։
Պարտականություններ
- Հոսանքի գեներատորների,ավտոմատիկայի և պնևմատիկ համակարգերի վերաբերյալ հաճախորդների մասնագիտական խորհրդատվություն
- Ապրանքների տեխնիկական բնութագրերի և կիրառման ոլորտների ներկայացում
- Հաճախորդների սպասարկում մասնաճյուղում
- Մուտքային հեռախոսազանգերի ընդունում և հաճախորդների սպասարկում
- Հաճախորդների կողմից ուղարկված հարցումների մշակում և Գնառաջարկների տրամադրում
- Պատվերների ձևակերպում և ընթացքի վերահսկում
- Հաճախորդների հետ հետադարձ կապի պահպանում
Պահանջներ
- Տեխնիկական կրթությունը կամ համապատասխան աշխատանքային փորձը՝ ցանկալի
- Հաճախորդների հետ ճիշտ և գրագետ հաղորդակցվելու հմտություն
- Համակարգչային գիտելիքներ՝ Word, Excel, էլեկտրոնային փոստ
- Պատասխանատվություն, կազմակերպվածություն և արագ կողմնորոշվելու ունակություն
- Աշխատանքի նկատմամբ լուրջ և պատասխանատու մոտեցում
Հավելյալ նշումներ
Աշխատանքային գրաֆիկ՝
- Երկուշաբթի-Շաբաթ
- 10:00-19:00
Յունիմայն ընկերությունը հանդիսանում է շինարարական տեխնիկայի, գյուղտեխնիկայի, հոսանքի գեներատորների,ավտոմատիկայի, պնևմատիկայի առաջատար ներկրողներից մեկը Հայաստանում: Մենք հանդիսանում ենք աշխարհահռչակ մի շարք բրենդների պաշտոնական ներկայացուցիչը ՀԱյաստանում, ինչպիսիք են ՝LiuGong,Tavol,Gpower,Daewoo, Kripal, Air Top և այլն:
Արդեն այսօր «Յունիմայն»-ն համագործակցում է հայաստանյան ավելի քան 1000 խոշոր և միջին կազմակերպությունների հետ։
«Յունիմայն» ՍՊԸ-ի աշխատանքային սկզբունքն է՝ յուրաքանչյուր հաճախորդի ապահովել որակյալ ապրանք և բարձրակարգ սպասարկում:
Մեր նպատակն է լինել առաջատարը վաճառքի և սպասարկման ոլորտում:
Կարևորելով առողջ և թափանցիկ տնտեսություն կառուցելու նշանակությունը՝ «Յունիմայն» ընկերությունը գործում է տնտեսական զարգացումների արդիական պահանջներին համապատասխան։
Հեռ՝. 011 20 25 08 Էլ.հասցե՝. info@unimine.am