
Հաճախորդների սպասարկման մասնագետ (օր ու մեջ գրաֆիկով կամ 6-օրյա)
YELL.am
Նկարագրություն
Մեզ անհրաժեշտ են հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուներ իմացությամբ լեզվաբան ԿԱՆԱՅՔ/ԱՂՋԻԿՆԵՐ օպերատոր-սպասարկող աշխատանքի համար։
Հայերեն լեզվի մակարդակը՝ գերազանց, մնացած լեզուների տիրապետման դեպքում ավելի բարձր։
Աշխատանքը կարող է լինել հերթափոխային
- Շաբաթական 4 օր՝ օրական 12 ժամ,
- Շաբաթական մաքսիմում 48 ժամ,
- Օր ու մեջ ստաբիլ գրաֆիկով (09:00-21:30 ընդմիջում 30 րոպե),
- Տոն օրերին վճարվում է կրկնակի։
կամ
- Շաբաթական 6 օր 8 ժամով (ազատ օր կիրակի)՝ 09։30-18։30 ընդմիջում 1 ժամ։
Պարտականություններ
- 8778 կարճ հեռախոսահամարով կազմակերպությունների կոնտակտային ինֆորմացիայի տրամադրումը ըստ հարցումի,
- Կազմակերպությունների տվյալների ճշտում, մշակում, թարգմանում և մուտքագրում տվյալների շտեմարան,
- Կայքի խմբագրում,
- Քոնթենթի մշակում և տեղադրում,
- Ֆեյսբուքյան հրապարակումների իրականացում,
- Թարգմանություններ,
- Սառը զանգեր, տարբեր նպատակներով, զանգեր, հիշեցումներ, այլ,
- Աջակցություն հաճածորդների Yell.am կայքից օգտվելու համար
- Այլ գրասենյակային աշխատանք,
- Ղեկավարության կողմից հանձնարարաված այլ աշխատանքներ։
Պահանջներ
- Լեզուների իմացություն,
- Ձայնի բարձր տեմբր,
- Լեզվի արատների բացակայություն,
- Ոչ սթրեսային,
- ՍՄՄ միջին մակարդակի հմտություններ։
Վճարումը՝ ամսվճար, սահմանվում է անհատական լեզուների իմացությունը և հմտությունները հաշվի առնելով։
- 160․000 1-6 ամիս (հարկերը ներառյալ) մաքուր՝ ~ 120.000,
- 190․000 7-րդ ամսից (հարկերը ներառյալ) ~ 143.000,
- ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ հարկերը աշխատավարձից պահվում են։
Պետական գրանցում` աշխատանքային ստաժ։
Տարեկան 25 օր վճարովի արձակուրդ։
YELL.am-ը՝ ՀԱՅԱՍՏԱՆ ՏԵՂԵԿԱՏՈՒ, բիզնես պորտալ և տեղեկատվական համակարգ է, որը Հայաստանում գործող կազմակերպություններին տրամադրում է ինքնակառավարվող բիզնես էջ և ապահովում այցելություններ, դիտումներ, զանգեր ․․․․ և մի շարք թվային մարքեթինգի գործիքներ։
Հիմնադրվել է 2009 թվականին և համարվում է առաջատարներից մեկը իր բնագավառում:
Մոտ 70000 գրանցված կազմակերպություններ, մոտ 6000 համագործակցություն։