Get our free app. It won't take up space on your device

Հաճախորդների սպասարկման մասնագետ

NOUT.AM LLC

Location: Yerevan
Salary:
Monthly 200,000-230,000 ֏
Employment type: Full Time
Work experience: Junior, Mid level
Industry: Administrative, Clerical, Customer Support, Client Care
Deadline:
12/12/2026

Խնդրում ենք ծանոթանալ գործի նկարագրությանը (ստորև) և ուղարկել կարճ հաղորդագրություն Ձեր հաղորդակցման ու օպերատորական ունակությունների, ինչպես նաև փորձի մասին. 094-255322 Whatsapp համարին (պարտադիր Voice-ով և ոչ ավել քան 2 րոպե) և ուղարկել դիմումը job.am համակարգով։


Նկարագրություն

NOUT.AM-ը շտապ մեծացնում է վաճառքների և սպասարկման բաժնի բոլոր թիմերը։ Եթե սիրում եք շփվել մարդկանց հետ, նախաձեռնող եք և ցանկանում եք զարգանալ վաճառքի ու հաճախորդների սպասարկման ոլորտում, միացե՛ք մեր թիմին։ Փնտրում ենք Օնլայն հաճախորդների սպասարկման մասնագետների (Customer Support), ովքեր զբաղվում են մուտքային հարցումների ընդունմամբ, և գնորդների բարձր գոհունակությունն ապահովելով։


Մասնագետները ստանում են և՛ ֆիքսված աշխատավարձ և՛ արդյունքահեն բոնուսներ (վաճառքից տոկոսներ), որտեղ Ձեր ջանքերն ու հաջողությունները ուղիղ արտացոլվում են եկամտի մեջ: Բոնուսները հաշվարկվում և վճարվում են ամեն ամիս. արձակուրդային հաշվարկների մեջ նույնպես ներառվում են ամբողջությամբ (օր․ եթե Ձեր միջին վաստակած ամսական ֆիքսված+բոնուսը եղել է 300,000 դր․, ապա արձակուրդ գնալիս արձակուրդայինի հաշվարկը ներառում է բոնուսը՝ ըստ օրերի քանակի։ Հաշվարկները վարվում են ավտոմատացված, թափանցիկ՝ սեփական CRM ծրագրի մեջ, որտեղ դուք օրական տեսնում եք ամեն գործարքից ձևավորվող բոնուսները):


Մենք կարևորում ենք ոչ միայն աշխատանքային փորձը, այլև սովորելու, զարգանալու և արդյունք ստեղծելու ցանկությունը։ Մեզ մոտ Դուք կաշխատեք աջակցող ու համագործակցային միջավայրում, կխորացնեք Ձեր գիտելիքները վաճառքի, հաճախորդների սպասարկման ու CRM համակարգերի ոլորտում և կունենաք ընկերության ներսում կարիերայի աճի իրական հնարավորություն։

Պարտականություններ

  • Օնլայն տիրույթում հաճախորդների մուտքային հարցումների օպերատիվ ընդունում՝ ըստ կազմակերպությունում գործող մեթոդների,
  • աջակցելով վաճառքի գործընթացին,
    պարբերական կապի պահպանում,
  • հետադարձ կապի ապահովում, հարցերի ու հնարավոր խնդիրների օպերատիվ լուծում՝ երկարաժամկետ համագործակցության և բավարարվածության բարձրացման համար։

Պահանջներ

  • Խիստ կարճ փորձաշրջան անցնելու պատրաստակամություն,
  • Բարձրագույն կրթություն կամ տեխնիկում, հայերենի գերազանց իմացություն, առավելագույն կիրթ խոսք, գրագետ նամակագրություն և բանակցային հմտություններ (օտար լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն),
  • Աշխատանքային փորձը համապատասխան ոլորտում՝ առնվազն 1 տարի,
  • Մասնագիտական թրեյնինգներին մասնակցելու, նոր գիտելիքներ ձեռք բերելու և մասնագիտական զարգանալու վստահ ցանկություն,
  • MS Office-ի համակարգերով աշխատելու կարողությունը պարտադիր է,
  • Աշխուժություն, էներգետիկություն և հաճախորդակենտրոն մտածելակերպ՝,
  • Պատասխանատվության բարձր զգացում, հետևողականություն, կազմակերպվածություն և թիմում աշխատելու կարողություն։

Հավելյալ նշումներ

Աշխատանքային ժամեր` 11:00-20:00

Company օverview
address
Address
Երևան, Դավթաշեն 4-րդ թաղամաս 27/2 շենք․
address
Number of employees
16-50
Phone
Phone
+374 60 707777

NOUT.AM-ը հայկական շուկայում գործող տեխնոլոգիական և վաճառքի էկոհամակարգ է, ցանց, որը համատեղում է բարձր տեխնոլոգիաները (AI) և մրցակցային մեծ առավելությունները տեղական համակարգչային և կենցաղային տեխնիկայի ոլորտներում․ NOUT.AM-ն ապահովում է իր գնորդների համար ավելի մեծ ապրանքացանկ, քան ոլորտի բոլոր մեծ ընկերութությունների ապրանքացանկերը միասին գումարային, ունի 8 բաժիններից բաղկացած կառուցված, սկսած դասական վաճառքների բաժնից մինչ արհեստական բանականության տեխնոլոգիաներ և ծրագրավորում․ 16 տարիների աշխատանքի ընթացքում 2 հոգանոց փոքր թիմից, NOUT.AM-ը վերածվեց էլեկտրոնիկայի վաճառքի ցանցի, որտեղ ապահովվում է մշտական զարգացում թե մասնագետների վերապատրաստմանը և թե պրոցեսների կատարելագործմանն ուղղված․ NOUT.AM-ի կողմից վարվող պրոցեսները գրեթե 95%-ով անկախ են շուկայից և մատակարարներից, քանի որ ընկերությունն ապահովում է սեփական լոգիստիկան, ծրագրավորումը, մարքեթինգը և գովազդը, դպրոցը կադրերի վերապատրաստման համար, պահեստը, ներկրումը և այսօր արդեն ունի 59-ից ավել ներդրողներ, որոնք 2025-ին գնեցին ընկերության տեղաբաշխած 618 միլիոն դրամի պարտատոսմեր․ Մենք աճում ենք և մեր թիմը նույնպես մեծանում է, ուրախ կլինենք, երբ դուք էլ գտնեք Ձեր հաջողությունները մեր թիմում և հատկապես հպարտ կլինենք, երբ Ձեր երազանքներից մի քանիսը իրականանան հենց մեր թիմում կարերիան զարգացնելու ընթացքում

See more
Benefits
Corporate events
Corporate events
Reward system
Reward system
Business trips
Business trips
Education reimbursement
Education reimbursement
Trainings
Trainings
Free parking
Free parking
Company car
Company car
No dress code
No dress code
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media