
Հաճախորդների սպասարկման մասնագետ
Z&A
Միացե՛ք մեր թիմին 🌟
Մենք փնտրում ենք ակտիվ և նպատակասլաց երիտասարդների՝ հաճախորդների սպասարկման մեր մասնագետների թիմին միանալու համար։ Սա հիանալի հնարավորություն է ոչ միայն մասնագիտական փորձ ձեռք բերելու, այլև աշխատելու ջերմ ու պրոֆեսիոնալ թիմում։
Ի՞նչ ենք սպասում քեզնից`
- Հաճախորդներին տրամադրել մատչելի և դրական խորհրդատվություն մեր ապրանքների և ծառայությունների վերաբերյալ,
- Օգնել հաճախորդներին կատարել լավագույն ընտրությունը և առաջարկել լրացուցիչ ապրանքներ,
- Ստուգել ապրանքների առկայությունը և ներկայացնել նորույթները,
- Նպաստել վաճառքների աճին և առաջարկների արդյունավետ իրականացմանը։
Մեր ակնկալիքներն են`
- 🗣 Հաղորդակցման հմտություններ և հաճախորդների հետ արդյունավետ աշխատանք,
- 🛍 Վաճառքի հմտություններ և թիմային համագործակցություն,
- 💡 Նոր գաղափարներ առաջարկելու և դրանք կյանքի կոչելու ունակություն,
- 🌍 Ռուսերեն և անգլերեն լեզուների լավ իմացությունը կդիտվի որպես առավելություն,
- 📌 Սպասարկման ոլորտում աշխատանքային փորձը ցանկալի է, բայց ոչ պարտադիր։
Հավելյալ նշումներ
📧 Եթե հետաքրքրված եք այս հնարավորությամբ, ուղարկեք ձեր ինքնակենսագրականը մեր նշված էլ․ հասցեին։
Մենք սպասում ենք հենց ձեզ:
«Զեթ Ընդ Էյ» ընկերությունը այսօր ակտիվորեն գործում է երկու երկրում, ունենալով ավելի քան 350 բարձր որակավորման մասնագետներ։
Ընկերությունը ՀՀ-ում ներկայացնում է հետևյալ խանութ-սրահները․
«Բարբերի»
«Զենյա»
«Էմպորիո Արմանի»
«Յութու»
«Պոլո Ռալֆ Լոռեն»
«Օ Վի Էս»
«Նյու Յորքեր»
Ընկերությունը ներկայացնում է բազմազան և ճանաչված ապրանքանիշներ, որոնց թվում են՝ Zegna, Burberry, Balmain, Casadei, Emporio Armani, Armani Dolci, Marc Jacobs, Polo Ralph Lauren, Kenzo, Boss, Versace Jeans Couture, Agent Provocateur, Castaner, Azat Mard, OVS and New Yorker։
Այս լայնածավալ բրենդային ցանկը և բարձր որակով աշխատակիցները մեզ թույլ են տալիս ապահովել առաջին հերթին որակյալ ծառայություն և նորաձևության ոլորտում առաջատար դիրք: