
Հաճախորդների սպասարկման մասնագետ
Homer
Նկարագրություն
Մեր թիմը փնտրում է Հաճախորդների սպասարկման մասնագետ՝ հաճախորդների սպասարկման և խնդիրներին արդյունավետ լուծում տալու համար:
Պարտականություններ
- Պատասխանել հաճախորդների հարցերին հեռախոսի, էլ. փոստի և սոցիալական հարթակների միջոցով
- Իրականացնել սառը և տաք զանգեր
- Տրամադրել ճշգրիտ տեղեկատվություն ապրանքների և ծառայությունների վերաբերյալ
- Սերտ համագործակցություն մյուս բաժինների հետ կազմակերպության վերոնշյալ և այլ գործառույթների արդյունավետ իրագործման նպատակով
- Ղեկավարի կողմից առաջադրված նմանատիպ այլ գործառույթների իրականացում
Պահանջներ
- Հաճախորդների սպասարկման 1-2 տարվա փորձը կդիտվի որպես առավելություն (ցանկալի է զանգերի կենտրոնում)
- Հաղորդակցման և խնդիրների լուծման գերազանց հմտություններ
- Հաճախորդների աջակցման ծրագրերի կամ CRM համակարգի իմացությունը կդիտվի որպես առավելություն
- Microsoft Office-ի իմացություն
Աշխատանքային օրերը՝ 6-օրյա, կարող են դիմել նաև ուսանողները:
Homer-ը՝ նախկինում ՎԱԿ Գրուպը հիմնադրվել է 2002 թվականին, Երևանում: Սկզբնական շրջանում ընկերությունը զբաղվել է շինանյութի մանրածախ առևտրով: Հետագայում, ընդլայնվելով, 2004 թվականից շինանյութ և դեկորատիվ պարագաներ է ներմուծում աշխարհի տարբեր երկրներից, և արդեն 2008 թվականից կազմակերպությունը հայտնվում է երկրի խոշոր հարկատուների ցանկում:
Այսօր Homer-ը ներկայանում է Հալաբյան 36/2 և Մազմանյան 1/1 հասցեներում: