Get our free app. It won't take up space on your device

Հաճախորդների սպասարկման մասնագետ

ԵՎՐՈՊԱ ՀԱՈՒԶ ՍՊԸ

City: Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Six-day workweek
Work experience: Not required, Junior, Mid level, Senior
Industry: Sales, Business Development, Customer Support, Client Care
Deadline:
6/11/2023
Job posting has expired

Նկարագրություն

Մենք փնտրում ենք հաղորդակցման գերազանց հմտություններով և պատասխանատվության բարձր զգացումով իգական սեռի աշխատակցի, ով կկատարի հաճախորդների սպասարկման մասնագետի պարտականությունները վաճառքի սրահներում և օնլայն ։

Պարտականություններ

  • Լավ ճանաչել ընկերության առկա ապրանքատեսականին
  • Սպասարկել հաճախորդներին՝ ներկայացնելով առկա ապրանքներն ըստ գնորդի կարիքների
  • Ըստ պահանջի կատարել խորհրդատվություն՝ օգնելով գնորդին ընտրության հարցում
  • Պատասխանել հաճախորդների զանգերին, նամակներին, հաղորդագրություններին, պահպանել հետադարձ կապը, ուղղորդել դեպի վերջնական վաճառք
  • Գրանցել պատվերները, վերահսկել պատվերը գնորդին հանձնելու ողջ գործընթացը
  • Ներկայացնել ամենօրյա հաշվետվություն կատարած աշխատանքի վերաբերյալ

Պահանջներ

  • Հաղորդակցման գերազանց հմտություններ
  • Մտքերի գրագետ շարադրում հայերենով ինչպես բանավոր, այնպես էլ գրավոր
  • Ռուսերենի և անգլերենի իմացության բավարար մակարդակ
  • Արագ կողմնորոշվելու ունակություն
  • Պարտադիր համակարգչային գիտելիքներ (նվազագույնը MS Office)

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր՝ երկուշաբթի-շաբաթ

Հանգստյան օր՝ կիրակի

Աշխատանքային ժամեր՝ 10:00-18:00

Աշխատավայրի հասցե՝ Թաիրով, Մայրաքաղաքային 166 (Արգավանդի խաչմերուկից 1 կմ հեռավորության վրա)

Աշխատավարձը կքննարկվի հարցազրույցի ժամանակ։

Կոնտակտային անձ՝ 098 91 91 44 Վերգինե

Եթե պատրաստ եք աշխատել թիմում, ունենալ աճ կարիերայում, սովորել նորը, Ձեր կատարած աշխատանքով օգտակար լինել ընկերությանն ու հետք թողնել ընկերության պատմության մեջ, ապա առանց երկմտելու ուղարկեք Ձեր ինքնակենսագրականը (CV)։

Հիշեք, որ Ձեր ինքնակենսագրականն ազդեցիկ տպավորությունն է թողնում և շատ բան պատմում Ձեր մասին։

Company օverview
address
Number of employees
16-50
Phone
Phone
098 91 91 44

«Եվրոպա հաուզ» ՍՊ ընկերության ներքնակների արտադրության պատմությունը սկսվել է դեռևս 2003 թվականին: Ավանդույթների և ժամանակակից տեխնոլոգիաների յուրօրինակ համակցությունը փոքրիկ արտադրամասը կարճ ժամանակում վերածել են շուկայում առաջատար ընկերության, որն այսօր ներկայանում է «Sleep House» ապրանքանիշով: 

See more
Benefits
Trainings
Trainings
Free parking
Free parking

Spread the word! Share this job on social media