Get our free app. It won't take up space on your device

Հաճախորդների սպասարկման մասնագետ

REGO INSURANCE CJSC

City: Yerevan
Employment type: Full Time
Work experience: Senior
Industry: Customer Support, Client Care, Legal
Deadline:
5/5/2022
Job posting has expired

Նկարագրություն

Մենք փնտրում ենք պատասխանատու, եռանդուն և փորձառու հաճախորդների սպասարկման մասնագետի՝ անդերրայթերի, RESO թիմի միանալու համար։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն ապահովագրության, բանկային, ֆինանսների, տնտեսագիտական կամ հարակից ոլորտներում,
  • Հայերեն լեզվի գերազանց իմացություն, ռուսերեն և անգլերեն լեզուների լավ իմացություն,
  • Պարտադիր աշխատանքային փորձը ֆինանսական, ապահովագրական կամ այլ նմանատիպ ոլորտում, ապահովագրական ոլորտում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն,
  • Հաղորդակցման հմտություններ,
  • Թիմում աշխատելու ունակություն,
  • Ժամանակի ճիշտ տնօրինման և վերջնաժամկետները պահպանելու կարողություն,
  • MS Office փաթեթի իմացություն,
  • Սովորելու ցանկություն։

Պարտականություններ

  • Գործակալներից, վաճառող ստորաբաժանումներց և հաճախորդներից կամավոր ապահովագրատեսակների մասով ստացված հարցումների մշակում՝ անդերրայթինգ, սակագնի հաշվարկ, համապատասխան առաջարկի կազմում և տրամադրում գործակալներին/ հաճախորդներին,
  • Համակարգ մուտքագրված ապահովագրության պայմանագրերի, լրացուցիչ համաձայնագրերի անդերրայթինգ և հաստատում,
  • Ապահովագրության վկայագերի/պայմանագրերի ձևակերպում, հաշիվ ապրանքագրերի, լրացուցիչ համաձայնագրերի (փոփոխություն, լրացում, դադարեցում) կազմում և հաստատում
  • Ապահովագրության վկայագրերի/պայմանագրերի վերակնքման գործընթացի վերահսկում, նոր առաջարկների կազմում և վերակնքման կազմակերպում,
  • Վաճառող ստորաբաժանումների և գործակալների հաշվեգրված միջնորդավճարների և պարտքերի մասով խորհրդատվության տրամադրում,
  • Վաճառող ստորաբաժանումների և գործակալների սպասարկում, փոփոխությունների և նորությունների վերաբերյալ իրազեկում։

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրերը՝ երկուշաբթիից ուրբաթ, ժամերը՝ 09:00-ից 18:00։

Հետաքրքրված և համապատասխան թեկնածուները կարող են դիմել ուղարկելով ռեզյումե նշված էլ․ հասցեին։

Company օverview
address
Address
ՀՀ, ք․ Երևան, Կոմիտաս 62 շ., 93-93/1 տարածք
address
Number of employees
16-50
Phone
Phone
060505757

«ՌԵԳՈ ԻՆՇՈւՐԱՆՍ» Ապահովագրական ընկերությունը աջակցում է Հայաստանում քաղաքակիրթ ապահովագրական շուկայի զարգացմանը և հասարակության ապահովագրական մշակույթի կայացմանը:

«ՌԵԳՈ ԻՆՇՈւՐԱՆՍ» ապահովագրական ընկերությունն իր հաճախորդներին առաջարկում է՝

  • Գույքի ապահովագրություն,
  • Առողջության ապահովագրություն,
  • Փոխադրվող գույքի ապահովագրություն,
  • Դժբախտ պատահարներից ապահովագրություն,
  • Տրանսպորտային միջոցների ապահովագրություն,
  • Ճանապարհորդության ապահովագրություն։
See more

Spread the word! Share this job on social media