Հաճախորդների սպասարկման և վաճառքի B2C մասնագետ
O2 Gardens
Նկարագրություն
Օ2 Gardens-ը փնտրում է հաճախորդակենտրոն և էներգիայով լի վաճառքի և սպասարկման մասնագետ, ով կապահովի բարձրորակ սպասարկում և կնպաստի մանրածախ վաճառքների աճին։
Եթե սիրում եք շփվել մարդկանց հետ, ունեք վաճառքի հմտություններ և հետաքրքրված եք բույսերով՝ միացեք մեր թիմին
Պարտականություններ
- Իրականացնել սրահում և օնլայն հարթակներում հաճախորդների սպասարկում՝ ապահովելով արդյունավետ վաճառքներ
- Բացահայտել հաճախորդների կարիքները և առաջարկել նպատակային լուծումներ՝ ապահովելով բարձր մակարդակի սպասարկում
- Ընդունել և ձևակերպել պատվերներ՝ ապահովելով արագ և հստակ իրականացում
- Վարել բանակցություններ և կնքել համագործակցության պայմանագրեր
- Կառուցել և պահպանել երկարաժամկետ գործընկերային հարաբերություններ
- Ապահովել վաճառքի պլանների կատարում և գերազանցում
- Աջակցել լանդշաֆտային նախագծերի կազմակերպման գործընթացներին
Պահանջներ
- Սպասարկման կամ վաճառքի ոլորտում նվազագույնը 1 տարվա փորձ
- Զարգացած հաղորդակցման հմտություն և վաճառքի հմտություններ
- Նոր գիտելիքներ և հմտություններ ձեռք բերելու ցանկություն
- Ապրանքատեսակների արագ յուրացնելու կարողություն
- Աշխատասիրություն և բարձր պատասխանատվության զգացում
- Նպատակասլացություն և նախաձեռնողականություն
- Արագ կողմնորոշվելու և լուծումներ գտնելու հմտություն
- Համակարգչային գիտելիքներ (MS Office, հիմնական օֆիսային ծրագրեր)
- 1C ծրագրի իմացությունը կդիտվի որպես առավելություն
- Հայերեն գրագետ խոսքի տիրապետում (անգլերենի և ռուսերեն լեզուների պրակտիկ տիրապետումը, կդիտվի որպես առավելություն)
Մենք առաջարկում ենք`
- Մրցունակ աշխատավարձ
- Տարեկան 6 լրացուցիչ հանգստյան օր
- Կայուն և երկարաժամկետ աշխատանք
- Մասնագիտական աճ և զարգացում
- Ընկերական և պրոֆեսիոնալ թիմ
Հավելյալ նշումներ
- Աշխատանքի վայր՝ Երևան, Սիլիկյան թաղամաս 13փ․,2/8
- Աշխատանքային գրաֆիկ՝ Երկուշաբթի – Շաբաթ
Օ₂ Gardens-ը հիմնադրվել է 2021 թվականին և մասնագիտանում է 2000-ից ավելի բազմատեսակ բույսերի, ծառերի և թփերի ներմուծմամբ, աճեցմամբ, խնամքով և վաճառքով: Մենք ներկայացնում ենք ինտերիերի և էքստերիերի կանաչապատման նոր մշակույթ և առաջարկում ենք լանդշաֆտային դիզայնի համալիր ծառայություններ, ներառյալ խորհրդատվություն, տարածքի չափագրում և նախագծում, ստեղծագործական լուծումներ, կանաչապատում, ավտոմատ ոռոգման համակարգերի ներդնում, վնասատուների և հիվանդությունների վերահսկում և բուժում։
🌿 Կանաչապատման համալիր ծառայություններ
🌿 Բույսերի և ծաղկամանների ամենամեծ տեսականին Հայաստանում
🌿 Բնական կանաչ պատեր
🌱 Կանաչ տուրեր