Հաճախորդների Սպասարկման Աշխատակցուհի
Golden Bridge Travel Agency
Նկարագրություն
Տուրիստական գրասենյակը փնտրում է հաճախորդների սպասարկման աշխատակցուհի՝ անգլերենի և հայերենի գերազանց իմացությամբ, վեցօրյա ամբողջ դրույք գրաֆիկով աշխատելու համար։
Աշխատանքը երկարաժամկետ է՝ 2+ տարի պայմանագրով
Պարտականություններ
- Զանգերի ընդունում, նամակագրություն,
- Հաճախորդների հայտերի ընդունում,
- Վճարումների ընդունում,
- Տուր փաթեթների վաճառքի իրականացում,
- Վիզայի աջակցություն։
Պահանջներ
- Անգլերենի իմացություն (գրավոր և բանավոր), ռուսերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն,
- Համակարգչային գրագիտություն` MS Օffice իմացություն,
- Բարձրագույն կրթություն (Նվազագույնը Բակալավրի դիպլոմի առկայություն),
- Պատասխանատվության բարձր զգացում
- Աշխատանքային փորձը տվյալ բնագավառում կդիտվի որպես առավելություն։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթիից ուրբաթ` 09:30-19:00, կիրակի` 10։00-16։00։
Ամբողջ դրույք՝ վեցօրյա, հարմար ՉԷ հեռակա և ստացիոնար ուսանողներին։
Տարեկան աշխատավարձի վերանայում։
Ցանկացողները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունը և լուսանկարը։
Առանց լուսանկար հայտերը Չեն դիտարկվելու։