
Հաճախորդների ներգրավվման մասնագետ
Calibri Group
Նկարագրություն
Կալիբրի անշարժ գույքի ընկերությունը փնտրում է եռանդուն, նպատակսլաց արդյունքների վրա հիմնված հաճախորդների ներգրավվման փորձառու մասնագետի՝ մեր թիմին միանալու համար: Այս հաստիքի աշխատակիցը պետք է լինի ակտիվ անձնավորություն՝ գերազանց բանակցային հմտություններով, մանրուքների նկատմամբ ուշադրությամբ և հաճախորդներին բացառիկ սպասարկում մատուցելու ցանկությամբ:
ՀԱՍՏԻՔԻ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ՝ նշանակել ռիելթորի համար հանդիպումներ, ֆիլտրել ինֆորմացիան, խնայել ոիելթորի ժամանակը։
ՀԱՍՏԻՔԻ ԱՐԴՅՈՒՆՔԸ ՝ թիրախային հաճախորդին ներկայացված ծառայություններն ու նշանակված հանդիպումն է։
Պարտականություններ
- Իրականացնել օրեկան 50-60 զանգ,
- Ներկայացնել ընկերության ծառայությունները,
- Մշակել առարկությունները,
- Նշանակել հանդիպումներ,
- Հետևել պոտենցիալ հաճախորդներին,
- Վարել հաշվետվություններ զանգերի արդյունքների վերաբերյալ։
Պահանջներ
- Սառը զանգեր իրականացնելու փորձը պարտադիր է,
- Գրագետ, գեղեցիկ, վստահ խոսք,
- Համառություն, էներգիա,
- Հաղորդակցման գերազանց հմտություններ,
- Պատասխանատվություն, արդյունքի հասցնելու ունակություն,
- Թիմում աշխատելու կարողություն։
Հավելյալ նշումներ
- Լրիվ դրույք,
- Ֆիքսված աշխատավարձ + % աշխատանքի արդյունքների հիման վրա,
- Կարիերայի աճ:
Այս աշխատանքը նախատեսված է նրանց համար, ովքեր սիրում են դժվարությունները, պատրաստ են բախվել նոր մարտահրավերների և չեն վախենում հաղթահարել դրանց՝ դառնալով իրենց ոլորտի առաջատար մասնագետ։
Միացե՛ք մեր դինամիկ թիմին, որտեղ ձեր հմտություններն ու նվիրվածությունը կպարգևատրվեն: Ուղարկեք ձեր ինքնակենսագրականն այսօր նշված էլ․ հասցեով և սկսեք մասնագիտական աճի և հաջողության Ձեր ուղին:
Ծառայությունները՝ Ռիելթորական և գործակալական, անշարժ գույքի և բիզնսեսի գնահատման, իրավաբանական և հաշտարարության ծառայություններ։
Մեր առաքելությունն է`
Անել այնպես, որ մարդիկ երջանիկ ապրեն հարմարավետ միջավայրում, շահավետ ներդրումներ կատարեն և ստեղծագործաբար աշխատեն ոգեշնչող տարածքում, իսկ մեր աշխատակիցները զարգացնեն հաջողված կարիերա և իրացնեն իրենց ներուժը միջազգային ընկերությունում։
Գաղափարախոսությունը`
Իրականացնում ենք թափանցիկ, արդյունավետ և շահավետ անշարժ գույքի գործարքներ՝ օգտագործելով նորագույն տեխնոլոգիաները և միջազգային ստանդարտները։
Դրա համար մենք՝
• Գործում ենք հյուսիսամերիկյան աշխատանքի տեխնոլոգիայով, ներկայացնելով վաճառողի շահերը բացառիկ իրավունքով։
• Հետևում ենք սպասարկման միջազգային ստանդարտներին և ներդնում միջազգային լավագույն փորձը աշատանքի մեջ։
• Զարգացնում ենք Վաճառքի և Ռիելթորների ակադեմիա, պատրաստելով ուսուցանված և բարձր արդյունավետություն ունեցող մասնագետներ առաջադեմ մեթոդներով։
• Կիրառում ենք MLS (Միասնական ցուցակման) հարթակը, որը արագացնում և օպտիմալացնում է գործարքները։