Get our free app. It won't take up space on your device

Հաճախորդների Աջակցման Մասնագետ (Գիշերային հերթափոխ)

Menu Group UK LTD

Industry: Administrative, Clerical, Customer Support, Client Care
Deadline: 2/18/2023
City: Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Five-day workweek, Night shift, 8 hour shift
Work experience: Not required
Job posting has expired

Նկարագրություն

Menu.am-ը հանդիսանում է հայկական շուկայի առաջատարը պատվերների օնլայն ընդունման ոլորտում։ Այն երիտասարդ, դինամիկ զարգացող և միջազգային ընկերություն է, որն իր հաճախորդներին մատուցում է ռեստորաններից եւ մասնագիտացված խանութներից օնլայն պատվերների ընդունման ծառայություններ իր menu.am կայքի և բջջային հավելվածի միջոցով: Ընդամենը տասը տարվա աշխատանքի ընթացքում մենք հասել ենք ահռելի արդյունքների մեր ոլորտում։

Մենք պարբերաբար ընդլայնում ենք մեր անձնակազմը՝ շնորհիվ զարգացման ագրեսիվ ռազմավարության։ Քրտնաջան աշխատանքը և մեր աշխատանքին բացառիկ նվիրվածությունը մեր հաջողության կարևոր տարրն են: Մեր առաքելությունն է. «Ուրախության առաքում: Ամեն օր»: Եվ մեր մասնագետների թիմն անխոնջ աշխատում է ի շահ մեր հաճախորդների և գործընկերների, որոնց թիվը նույնպես անշեղորեն աճում է: Մեր հաճախորդների սպասարկման կենտրոնի թիմն աջակցում է հաճախորդներին պատվերի ողջ ընթացքում և ներգրավված է ընկերության որակի վերահսկման և ծառայության շարունակական բարելավման մեջ:

Մենք ողջունում ենք հաճախորդների սպասարկմանը նվիրված և հաճախորդակենտրոն մասնագետին՝ միանալու մեր հաճախորդների սպասարկման թիմին: Դուք կշփվեք ընկերության հաճախորդների հետ՝ պատասխանելով հարցումներին և աջակցելով հաճախորդներին։ Դուք կօգնենք կառուցել մեր համբավը որպես ընկերության, որն առաջարկում է հաճախորդներին գերազանց աջակցություն առաքման բոլոր ընթացակարգերի ընթացքում և առաքումից հետո:

Եթե ​​դուք հետաքրքրված եք հաճախորդների աջակցության գործընթացով, առաջարկում ենք միանալ մեր առաջամարտիկների թիմին:

Պարտականություններ

  • Անմիջապես և ճշգրիտ պատասխանել հաճախորդների հարցումներին հեռախոսով, էլ.փոստով կամ չաթով:
  • Հասկանալ հաճախորդների կարիքները, պարզաբանել տեղեկատվությունը, ուսումնասիրել յուրաքանչյուր խնդիր և առաջարկել լուծումներ և/կամ այլընտրանքներ:
  • Հետևել հաճախորդների դիտարկումներին սոցիալական ցանցերում և կապ հաստատել նրանց հետ՝ խնդիրները լուծելու և իրենց փորձը ավելի հաճելի դարձնելու համար
  • Հետադարձ կապ պահպանել հաճախորդների հետ՝ համոզվելու համար, որ նրանց տեխնիկական խնդիրները լուծված են
  • Հավաքագրել հաճախորդների կարծիքը և կիսվել մեր մյուս ստորաբաժանումների աշխատակիցների համար:
  • Անձնական/թիմային որակական և քանակական նպատակների հասնելու ձգտում
  • Հերթափոխի ընթացքում առաքիչ-գործընկերներին կցվող պատվերների հետևում, անհրաժեշտության դեպքում նաև կցում

Պահանջներ

  • Հաճախորդների սպասարկման ոլորտում փորձը նախընտրելի է, բայց պարտադիր չէ
  • Օնլայն վաճառքի ոլորտի իմացությունը ողջունելի է
  • Հեռախոսային և բանավոր հաղորդակցման գերազանց հմտություններ, ինչպես նաև ակտիվ լսելու ունակություն
  • Հաղորդակցման և խնդիրների լուծման գերազանց հմտություններ
  • Անգլերեն և ռուսերեն լեզուների միջին մակարդակի իմացություն
  • Բազմաֆունկցիոնալություն՝ առաջնահերթությունների սահմանում և արդյունավետ ժամանակի կառավարում
  • Դժվար իրավիճակներում համբերատար աշխատելու կարողություն, հաճախորդակենտրոնություն և անհատականության տարբեր տեսակներին հարմարվելու ունակություն
  • Ավագ դպրոցի վկայագիր։ Բարձրագույն կրթության առկայությունը կամ առկա/հեռակա ուսուցման փաստը կդիտվի որպես առավելություն
  • Հերթափոխային աշխատանքի կարողություն

Հավելյալ նշումներ

Աշխատանքային գրաֆիկը*․
0։00 - 08։30 (1 շաբաթվա ընթացքում 2-3 օր)
18:30 - 03:00 (1 շաբաթվա ընթացքում 2-3 օր)


* 0։00-ից աշխատանքը սկսելու դեպքում Ընկերությունը ապահովում է մինչև գրասենյակ կորպորատիվ տաքսիով ուղեկցումը։ 03։00-ին ավարտելու դեպքում Ընկերությունը ապահովում է գրասենյակից տուն ուղեկցումը՝ կորպորատիվ տաքսիով։

Մեր առավելությունները․

  • Առողջության ապահովագրություն
  • Ամսական պրոմո կոդեր՝ մեր գործընկերներից առաքման պատվերներ գրանցելու համար,
  • Տարեկան 5 վարձատրվող ազատ օրվա տրամադրում (արձակուրդային օրերից զատ, Day off)
  • Վարձատրվող պրակտիկա,
  • Կարիերայի աճ,
  • Աշխատավարձի կանոնավոր վերանայում,
  • Կորպորատիվ միջոցառումներ,
  • Կինոյի տոմսեր,
  • Արտաքին ուսուցման բյուջե,
  • Բոնուսներ։

Spread the word! Share this job on social media