Get our free app. It won't take up space on your device

Հացաբուլկեղենի և հրուշակեղենի տեխնոլոգի օգնական

ԱԼՖԱ ՖՈՒԴ ՍԵՐՎԻՍ ՍՊԸ

Industry: Production, Operations, Restaurants, Food Services
Deadline: 4/17/2024
City: Yerevan
Employment type: Full Time
Work experience: Mid level
Open to international applicants
Job posting has expired

Նկարագրություն

«Ալֆա Գրուպի»-ի կազմի մեջ մտնող «Բեյք Մարկետ» ՍՊԸ-ն, որը հանդիսանում է հրուշակեղենի և հացաբուլկեղենի արտադրության համար պրոֆեսիոնալ հումք և բաղադրիչներ ներմուծող և վաճառող առաջատար կազմակերպություն փնտրում է ակտիվ և սովորելի մեծ ցանկությամբ Հացաբուլկեղենի և հրուշակեղենի տեխնոլոգի օգնականի։

Մեր թիմին միանալով՝ Դուք կունենաք

  • Մրցունակ և սպիտակ աշխատավարձ
  • Ժամանակին վճարվող աշխատավարձ` դա մեզ համար կարևոր է (ամսական 2 անգամ),
  • Բժշկական ապահովագրություն.
  • Տարեկան բոնուսներ լավագույն աշխատակիցներին,
  • Սպորտ ակումբից օգտվելու հատուկ պայմաններ,
  • Կարիերայի աճի հնարավորություն,
  • Բարձրորակ ապրանքներ, որոնք դուք կվաճառեք հպարտությամբ,
  • Պարտադիր վճարովի արձակուրդ՝ տարեկան 2-3 անգամ
  • Հարմարավետ ուսուցման համակարգ,
  • Ձեր հաջողություններով շահագրգռված ղեկավար
  • Ժամանակակից և տեխնիկապես հագեցված ստուդիաներ՝ դեմոնստրացիաների համար

Պարտականություններ

  • իրականացնել մասնագիտական խորհրդատվություն և տեխնոլոգիական աջակցություն ընկերության հաճախորդներին,
  • նոր ապրանքատեսականու և տեխնիկական չափորոշիչների մշակում, առկա բաղադրատոմսերի կատարելագործում,
  • բաղադրատոմսերի կազմում, ուսուցողական սեմինարների և վարպետաց դասերի անցկացում,
  • ընկերության աշխատակիցների համար իրականացնել մասնագիտական հմտությունների կատարելագործում աշխատանքներ:

Պահանջներ

  • հացաբուլկեղենի արտադրության տեխնոլոգիական պրոցեսների իմացություն
  • հումքի, կիսաֆաբրիկատների և պատրաստի արտադրանքի պահպանման պայմանների ու պահանջների իմացություն
  • տեխնոլոգիական սարքավորումների տեսակների, շահագործման կանոնների իմացություն.
  • առնվազն 2-3 տարվա աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում
  • հաղորդակցման հմտություններ
  • թիմում աշխատելու ունակություն
  • բարձր պատասխանատվության զգացում և աշխատասիրություն
  • հայերեն լեզվի գերազանց իմացություն, ռուսերեն և անգլերեն լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն :

Spread the word! Share this job on social media