Get our free app. It won't take up space on your device

Գյուղատնտես (վարդերի աճեցման մասնագիտացմամբ)

Պիոն

City: Charentsavan
Employment type: Full Time
Work experience: Mid level, Senior
Industry: Agriculture, Nature Conservation
Open to international applicants
Green job
Deadline:
7/16/2025

Նկարագրություն

ՊԻՈՆ ՍՊԸ փնտրում է հմուտ և փորձառու գյուղատնտեսի, որը պատասխանատու կլինի բարձր տեխնոլոգիական ջերմոցում վարդերի աճեցման ամբողջ գործընթացի համար։

Պարտականություններ

  • Վարդերի արտադրություն. մշակել և իրականացնել արտադրությունը, ստանալ բարձրակարգ, միջազգային ստանդարտների համապատասխան վարդեր՝ ապահովելով մաքսիմալ բերքատվություն ամբողջ տարվա ընթացքում յուրաքանաչյուր քառակուսի մետրի համար,
  • PRIVA համակարգի վերահսկում. վերահսկել ոռոգման, սնուցման և պարարտացման ծրագրերը՝ պահպանելով վարդերի օպտիմալ առողջությունն ու աճը,
  • Բույսերի պաշտպանություն. պարբերաբար իրականացնել մոնիտորինգ, վաղ հայտնաբերել խնդիրները և ձեռնարկել ուղղիչ գործողություններ,
  • Գործառնական արդյունավետություն. վերլուծել աճեցման գործընթացները և մշակել ռազմավարություն՝ որակի ու ծախսարդյունավետության բարելավման նպատակով,
  • Վիճակագրական վերլուծություն. մշակել և կիրառել գործիքներ՝ արտադրական ցուցանիշների մշտադիտարկման և վերլուծության համար,
  • Թիմի կառավարում. Կազմակերպել, ուղղորդել և վերահսկել ջերմատան մշակության և փաթեթավորման անձնակազմի ամենօրյա աշխատանքը՝ ապահովելով աշխատանքային կարգապահություն և արդյունավետություն։

Պահանջներ

  • Ջերմոցների կառավարման փորձ՝ հատկապես բարձր տեխնոլոգիական միջավայրում,
  • Պարարտացման և բույսերի սնուցման տեխնիկայի գործնական կիրառում,
  • Վնասատուների և հիվանդությունների ախտորոշման ու բուժման փորձ ջերմատնային պայմաններում,
  • Թիմում աշխատելու և առաջնորդելու ունակություն,
  • Գերազանց հաղորդակցման և միջանձնային շփման հմտություններ,
  • Ուշադրություն մանրուքներին՝ որակի հսկողության և ճշգրտության ապահովման համար,
  • Անգլերենի և ռուսերենի իմացությունը դիտվում է որպես առավելություն։

Աշխատանքի առավելությունները

  • Վերապատրաստումներ Հայաստանում և Նիդերլանդների Թագավորությունում,
  • Հնարավոր գործուղումներ,
  • Աշխատավարձ համապատասխան փորձին,
  • Կարիերայի աճի և մասնագիտական կապերի ստեղծման մեծ հնարավորություն։

Աշխատանքի վայրը՝ գյուղ Ֆանտան, Չարենցավան համայնք։

Company օverview
Phone
Phone
+374 99 300102
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media