Get our free app. It won't take up space on your device

Գույքագրող

Domus

City: Yerevan
Employment type: Full Time
Work experience: Mid level, Senior
Industry: Production, Operations
Deadline:
7/27/2025

Նկարագրություն

«ԴՈՄՈՒՍ» Ընկերությունը աշխատանքի է հրավիրում փորձառու և պատասխանատու գույքագրողի մեծ թիմին միանալու համար։

Պարտականություններ

  • Կատարել կազմակերպությանը պատկանող պահեստների և խանութների ապրանքանյութական արժեքների գույքագրում,
  • Ստուգել ապրանքների քանակական առկայությունը և որակական համապատասխանությունը,
  • Կատարել վերլուծություններ, ներկայացնել հաշվետվություններ և ստացված ինֆորմացիան արտացոլել 1C ծրագիր,
  • Լրացնել և վարել գույքագրման փաստաթղթերը,
  • Հետևել աշխատանքի անվտանգության, ներքին կարգապահական կանոններին, ընթացակարգերին և հրամաններին։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն տեխնիկական կամ տնտեսագիտական ոլորտներում,
  • Աշխատանքային փորձ պահեստային բլոկում, ցանկալի է շինարարական և/կամ արտադրական ոլորտում,
  • Հայերենի և ռուսերենի լավ իմացություն,
  • Համակարգչային գիտելիքներ՝ Excel-ի բավարար իմացություն, 1C ծրագրի իմացությունը ցանկալի է,
  • Վարորդական իրավունք (B),
  • Մաթեմատիկական մտածողություն, վերլուծական միտք,
  • Մանրուքների հանդեպ ուշադրություն,
  • Պատասխանատվության բարձր զգացում,
  • Ճշտապահություն և զգոնություն,
  • Թիմում աշխատելու ունակություն։

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր և ժամեր՝ 6-օրյա գրաֆիկ (հերթափոխով), ժամեր՝ 9։30-18։30։

Company օverview
address
Number of employees
1001+
Phone
Phone
095105045

Դոմուս խանութ-սրահների ցանցն իր ֆորմատի մեջ միակն է Հայաստանում, քանի որ առաջարկում է ձեռք բերել վերանորոգման, կահավորման, ինչպես նաև կահույքի պատրաստման համար նախատեսված ամեն ինչ մեկ վայրից։ Դոմուսում առկա է այն ամենը, ինչը հնարավորություն կտա ստեղծել գեղեցիկ տուն՝ հարմար բյուջեով։ Դոմուսի առաքելությունն է տան բարեկարգումը դարձնել հեշտ, հարմար և հաճելի։ Դոմուսն առաջարկում է մատչելի գին ավելի քան 50 000 ապրանքատեսակների համար։

2022 թվականից սկսած Դոմուս խանութ-սրահների ցանցը ներկայանում է միանգամայն նոր կոնցեպտով և գնման նոր ձևաչափով. DIY, Do It Yourself, եվրոպական առաջատար ընկերությունների փորձը առաջին անգամ հսկայական ապրանքախմբով և մասշտաբներով ներկայացնում է Դոմուսը: Գնման այս նոր ձևաչափով Դոմուսը կենտրոնացնում է ապրանքները, որպեսզի Դուք կարողանաք լիարժեք կենտրոնանալ ձեր գնումների վրա:

Ընկերության նպատակն է ձևավորել գործունեության առավել զարգացած համակարգ` հիմնվելով եվրոպական առաջատար ընկերությունների լավագույն փորձի և սեփական տեսլականի վրա։

Գործունեության մի քանի տարիների ընթացքում Դոմուս խանութ-սրահների ցանցը հասցրել է վայելել բարձր հեղինակություն՝ բավարարելով վերանորոգման և կահավորման շուկայի բոլոր պահանջները։ Այդ տարիների ընթացքում մենք ձգտել ենք առավելագույնս զարգացնել գործունեության ոլորտը Հայաստանում և այսօր ունենք շոշափելի արդյունք. 6 հիպերմարկետ Երևանում և 6-ը՝ մարզերում, հանդիսանում ենք մի շարք համաշխարհային բրենդների պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում:

See more
Benefits
Annual salary review
Annual salary review
Corporate events
Corporate events
Reward system
Reward system
Business trips
Business trips
Trainings
Trainings
Free parking
Free parking
Company car
Company car
Parental leave
Parental leave
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media