Գույքագրման մասնագետ
Eldorado Armenia
Նկարագրություն
«ԷԼՄԱՐԿԵՏ» ՍՊ Ընկերությունը աշխատանքի է հրավիրում փորձառու գույքագրման մասնագետի, ով պատասխանատու կլինի ընկերության պահեստներում և վաճառասրահներում գույքագրման գործընթացների կազմակերպման և վերահսկման համար։ Աշխատանքը իրականացվելու է ինչպես Երևանի, այնպես էլ մարզերի տարածքում։
Պարտականություններ
- Իրականացնել ընկերության նյութական արժեքների (ապրանք, սարքավորում, գույք և այլն) գույքագրում,
- Համեմատել փաստացի առկայությունը հաշվապահական տվյալների հետ,
- Արձանագրել տարբերությունները (պակասորդ, ավելցուկ) և կազմել համապատասխան արձանագրություններ,
- Աշխատել նյութապես պատասխանատու անձանց հետ՝ ապահովելով ճշգրիտ և թափանցիկ հաշվառում,
- Պատրաստել գույքագրման հաշվետվություններ և ներկայացնել ղեկավարությանը։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, հաշվապահական հաշվառման, ֆինանսների կամ բիզնես կառավարման ոլորտում,
- Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ գույքագրման, պահեստային հաշվառման կամ հարակից ոլորտում,
- MS Office (հատկապես Excel) ծրագրերի լավ իմացություն,
- Հաշվետվությունների կազմման և ներկայացնման հմտություններ,
- Ճշտապահություն, պատասխանատվություն և անկողմնակալություն,
- Թիմային աշխատանքի հմտություն և մանրամասնությունների նկատմամբ ուշադրություն։
Հավելյալ նշումներ
- Աշխատավայր՝ Ավան, Աճառյան 33/4,
- Աշխատանքյաին օրեր՝ 5-օրյա (հանգստյան օրերը շարժական),
- Վարորդական վկարականի և սեփական մեքենայի առկայությունը ցանկալի է։
Մենք` հանդիսանալով խոշոր ներկրող և մանրածախ վաճառքի առաջատար, միավորում ենք կենցաղային տեխնիկայի, էլեկտրոնիկայի և տան համար նախատեսված առաջատար մի շարք ապրանքանիշերը մեկ հարկի տակ:
Մեր նպատակն է տրամադրել հաճախորդներին բարձրորակ ապրանքատեսականին, որը կապահովի հարմարավետություն և նորարարական լուծումներ առօրյայում։
Մենք առաջարկում են բարձրակարգ սպասարկում և բազմազան ապրանքներ՝ բավարարելով մեր հաճախորդների պահանջները և երաշխավորելով լավագույնը հենց Ձեր տան համար։
Հայաստանում այս պահին Ընկերությունն ունի 6 վաճառասրահ`
- ք. Երևան, Հյուսիսային պողոտա 1
- ք. Երևան, Գ. Նժդեհի 25/3
- ք. Երևան, Ավան, Աճառյան 33/4
- ք. Չարենցավան` Քոչարի 16/3
- ք. Էջմիածին, Թումանյան 0/10
- ք. Արմավիր, Շահումյան 50/2