
Գույքագրման մասնագետ
Ucom
Նկարագրություն
Մենք փնտրում ենք Գույքագրման մասնագետ, ով պատասխանատու է լինելու կազմակերպության նյութական տեղաշարժի ապահովման և գույքագրման համար։
Եթե պատրաստ ես գիտելիքդ, փորձդ ու ողջ ներուժդ գործի դնել՝ մարդկանց անխափան հաղորդակցումն ապահովելու համար, ապա միացի՛ր մեզ։
Պարտականություններ
- Ապահովել գույքագրման գործընթացի իրականացման համար անհրաժեշտ գործիքների/միջոցների առկայությունը, իրականացնել պլանային և ընթացիկ գույքարում, գույքի պիտակավորում,
- Ամփոփել գույքագրման արդյունքները, պատրաստել և Ընկերության շահագրգիռ ստորաբաժանումներին տրամադրել գույքագրման արդյունքների վերաբերյալ հաշվետվություններ,
- Կազմակերպել գույքագրման արդյունքում ի հայտ եկած անհրաժեշտ ծախսագրումների գործընթացը,
- Կազմակերպել Ընկերության գույքի և տեխնիկայի տիրապետման, տնօրինման և պատասխանատվության բաշխման գործընթացները,
- Կազմակերպել և վերահսկել գույքի և տեխնիկայի ներքին տեղաշարժը, կատարել համապատասխան ծրագրային ձևակերպումներ։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն,
- 1 տարվա աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում, պահեստին առնչվող սկզբունքների իմացություն,
- Հայերենի և օտար լեզվի (ռուսերեն) իմացություն,
- MS Office (Outlook, Word, Excel) ծրագրերի իմացություն,
- Ուշադրություն և հետևողականություն,
- Մանրուքների նկատմամբ ուշադրություն։
Հավելյալ նշումներ
Միացի՛ր մարդկանց, որոնք աշխատում են մարդկանց համար։
Դիմելու համար պարզապես սեղմի՛ր Apply now/Դիմել հիմա կոճակը։
Ucom-ը մատուցում է ամենաարագ ֆիքսված և շարժական կապի ծառայությունները Հայաստանում: Բացարձակ առաջատար է IPTV և ֆիքսված ինտերնետի ծառայությունների մատուցման ոլորտում, ինչպես նաև զբաղեցնում է գլխավոր դիրքերը շարժական ինտերնետի հայկական շուկայում: Այդ մասին վկայում է ֆիքսված և շարժական ինտերնետի թեստավորման և վերլուծության համաշխարհային առաջատար Ookla® ընկերությունը, որը Ucom-ին շնորհել է «Ամենաարագ շարժական ինտերնետը Հայաստանում 2017» Speedtest Award™ մրցանակը, ինչպես նաև «Ամենաարագ ֆիքսված ցանցը Հայաստանում 2021» մրցանակը, ինչի համար հիմք է ծառայել Speedtest Intelligence® տվյալների վերլուծությունը: 2022-ին Ookla®-ն Ucom-ին շնորհել է «Հայաստանում ամենաարագ ֆիքսված ցանց 2022» և «Հայաստանում ամենաարագ շարժական ցանց 2022» մրցանակները, ինչն ընկերության 1400 աշխատակիցների համատեղ ջանքերի լավագույն գնահատականն է ոչ միայն հայաստանյան շուկայի, այլև տարածաշրջանի և ԱՊՀ երկրների մակարդակով։
Ucom-ը մշտապես աշխատում է բարելավել դիմորդների փորձառությունը՝ ապահովելով անմիջական եւ թափանցիկ հարցազրույցների ընթացակարգ։