
Գույքագրման մասնագետ
Ucom
Նկարագրություն
Մենք փնտրում ենք Գույքագրման մասնագետ, ով պատասխանատու է լինելու կազմակերպության նյութական տեղաշարժի ապահովման և գույքագրման համար։
Պարտականություններ
-
Ապահովել գույքագրման գործընթացի իրականացման համար անհրաժեշտ գործիքների/միջոցների առկայությունը, իրականացնել պլանային և ընթացիկ գույքարում, գույքի պիտակավորում
-
Ամփոփել գույքագրման արդյունքները, պատրաստել և Ընկերության շահագրգիռ ստորաբաժանումներին տրամադրել գույքագրման արդյունքների վերաբերյալ հաշվետվություններ
-
Կազմակերպել գույքագրման արդյունքում ի հայտ եկած անհրաժեշտ ծախսագրումների գործընթացը
-
Կազմակերպել Ընկերության գույքի և տեխնիկայի տիրապետման, տնօրինման և պատասխանատվության բաշխման գործընթացները
-
Կազմակերպել և վերահսկել գույքի և տեխնիկայի ներքին տեղաշարժը, կատարել համապատասխան ծրագրային ձևակերպումներ
Պահանջներ
-
Բարձրագույն կրթություն
-
1 տարվա աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում, պահեստին առնչվող սկզբունքների իմացություն
-
Հայերենի և օտար լեզվի (ռուսերեն) իմացություն
-
MS Office (Outlook, Word, Excel) ծրագրերի իմացություն
-
Ուշադրություն և հետևողականություն
-
Մանրուքների նկատմամբ ուշադրություն
Հավելյալ նշումներ
Միանալով մեզ՝ կարող ես սկսել կանաչ կարիերադ մեծ ընկերությունում։
Ucom-ը մատուցում է ամենաարագ ֆիքսված և շարժական կապի ծառայությունները Հայաստանում: Բացարձակ առաջատար է IPTV և ֆիքսված ինտերնետի ծառայությունների մատուցման ոլորտում, ինչպես նաև զբաղեցնում է գլխավոր դիրքերը շարժական ինտերնետի հայկական շուկայում: Այդ մասին վկայում է ֆիքսված և շարժական ինտերնետի թեստավորման և վերլուծության համաշխարհային առաջատար Ookla® ընկերությունը, որը Ucom-ին շնորհել է «Ամենաարագ շարժական ինտերնետը Հայաստանում 2017» Speedtest Award™ մրցանակը, ինչպես նաև «Ամենաարագ ֆիքսված ցանցը Հայաստանում 2021» մրցանակը, ինչի համար հիմք է ծառայել Speedtest Intelligence® տվյալների վերլուծությունը: 2022-ին Ookla®-ն Ucom-ին շնորհել է «Հայաստանում ամենաարագ ֆիքսված ցանց 2022» և «Հայաստանում ամենաարագ շարժական ցանց 2022» մրցանակները, ինչն ընկերության 1400 աշխատակիցների համատեղ ջանքերի լավագույն գնահատականն է ոչ միայն հայաստանյան շուկայի, այլև տարածաշրջանի և ԱՊՀ երկրների մակարդակով։
Ucom-ը մշտապես աշխատում է բարելավել դիմորդների փորձառությունը՝ ապահովելով անմիջական եւ թափանցիկ հարցազրույցների ընթացակարգ։