Գրասենյակի մենեջեր
Pano LLC
Նկարագրություն
Մենք փնտրում ենք կազմակերպված, նախաձեռնող Գրասենյակի մենեջեր, ով կդառնա մեր թիմի կարևոր անդամը և կապահովի գրասենյակի անխափան ու արդյունավետ աշխատանքը։
Պարտականություններ
․Կազմակերպել և համակարգել գրասենյակի առօրյա աշխատանքը
․Ընդունել այցելուներին և հեռախոսազանգերը՝ ապահովելով բարձրակարգ սպասարկում
․Վարել մուտքային և ելքային փաստաթղթաշրջանառությունը
․Կազմակերպել հանդիպումներ, ժողովներ և գործնական միջոցառումներ
․Համագործակցել ընկերության տարբեր ստորաբաժանումների հետ
․Աջակցել ղեկավարությանը վարչական և կազմակերպչական հարցերում
․ Կազմակերպել և համակարգել գործուղումների փաթեթը
․ Համակարգել ծրագրային խնդիրները
Պահանջներ
․Աշխատանքային փորձ համանման հաստիքում
․Անգլերեն և ռուսերեն լեզուների իմացություն
․MS Office ծրագրի իմացություն
․Կազմակերպչական և հաղորդակցման գերազանց հմտություններ
․ Թիմի հետ համագործակցելու հմտություններ
Հավելյալ նշումներ
Երկ-ուրբաթ
Ժամերը՝ 09։00-18։00
Հասցե՝ Այասի 114
«Պանո» ՍՊԸ-ն հանդիսանում է հացամթերք արտադրող ընկերություն, որը հիմնադրվել է 2013 թվականին: Ընկերությունն իր նախնական գործունեությունը սկսել է փոքր աշխատակազմով, որը տեսականու ավելացման և արտադրանքի սպառման մեծացմանը զուգընթաց տարեցտարի ավելացել է, և այժմ աշխատողների թիվը դարձել է գրեթե 200: Ներկայումս «Պանո» ընկերությունն արտադրում է հացի մինչև 200 տեսակ, որը սպառվում է Հայաստանում, մասնավորապես՝ Երևանում, Վաղարշապատում, Ծաղկաձորում, Գյումրիում, Կապանում և այլուր: Մեր արտադրանքը մեծամասամբ իրացվել և իրացվում է Հայաստանի բարձրակարգ ռեստորաններում, հյուրանոցներում, սրճարաններում, արագ սննդի կետերում և խանութներում, իսկ 2020 թ. մարտից սկսած մեծ սպառում է գտել նաև «Երևան Սիթի», «Նոր Զովք» , «Էվրիկա» , «Ծիրան» և այլ սուպերմարկետների ցանցերում: