
Գրասենյակի Մենեջեր
GS MONITORING
Նկարագրություն
Կազմակերպությունը փնտրում է գրասենյակի մենեջերի, ով պատասխանատու կլինի ամենօրյա գրասենյակային գործառույթների և պատշաճ աշխատանքային միջավայրի կազմակերպման համար:
Աշխատանքային պարտականություններ
- Աշխատակազմին անհրաժեշտ տեղեկատվության տրամադրում,
- Ընդունարանի հեռախոսազանգերի պատասխանում, նամակագրական կապի վարում, վերահասցեավորում ըստ ստորաբաժանումների,
- Գրասենյակի փաստաթղթաշրջանառության կազմակերպում և վերահսկում,
- Ժողովների և խորհրդակցությունների գրաֆիկի կառավարում և կազմակերպում,
- Այլ ադմինիստրատիվ գործառույթների իրականացում ըստ պահանջի:
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն,
- Գրասենյակային կամ հարակից աշխատանքային փորձառություն,
- Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների լավ իմացություն
- Համակարգչային գիտելիքներ (Office, Web, Mail),
- Հաղորդակցման հմտություններ
- Ժամանակի կառավարման հմտություն, պատասխանատվության բարձր զգացում,
- Պարտաճանաչություն, արագագործություն
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրերը՝ 5 օրյա
Ցանկացողներն իրենց CV-ները կարող են ուղարկել նշված հասցեին: