Get our free app. It won't take up space on your device

Գրասենյակի մենեջեր

«Թի Ըքաունթ» ՍՊԸ

Industry: Administrative, Clerical
Deadline: 12/3/2023
City: Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Five-day workweek
Work experience: Junior
Job posting has expired

Նկարագրություն

«Թի Ըքաունթ» ՍՊԸ-ն աշխատանքի է հրավիրում գրասենյակի մենեջերի (Office Manager) թափուր հաստիքի համար համապատասխան թեկնածուների: Գրասենյակի մենեջերը կապահովի գրասենյակի սահուն և անխափան աշխատանքը։

Պարտականություններ

  • Ընդունարանի աշխատանքների համակարգում
  • Գրասենյակային և տնտեսական պարագաների, գրենական պիտույքների նվազագույն պաշարների առկայության ապահովում
  • Աշխատանքային տեղերի ապահովում
  • Փոստային և սուրհանդակային ծառայությունների կազմակերպում
  • Էլեկտրոնային կոմունիկացիայի համակարգում:

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն հումանիտար ոլորտում
  • Համափատասխան աշխատանքային փորձ
  • MS Office փաթեթի լավ իմացություն
  • Արագ կողմնորոշվելու հմտություններ
  • Ժամանակի կառավարման հմտություններ
  • Հաղորդակցման ունակություն
  • Սթրեսային իրավիճակներում դիմակայելու ունակություն
  • Միաժամանակ բազմաթիվ առաջադրանքներ կատարելու ունակություն
  • Հայերենի գերազանց, ռուսերենի լավ իմացությունը պարտադիր է, անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն:

Հավելյալ նշումներ

Ինչ առավելություններ է տալիս «Թի Ըքաունթ» ՍՊԸ-ն իր աշխատակիցներին՝

• Կայուն աշխատանք

• Մրցակցային աշխատավարձ

• Լրացուցիչ վճարովի արձակուրդային օրեր

• Անվճար LUNCH

• Կորպորատիվ միջոցառումներ

• Աշխատակիցներին տրամադրում է օրենքով սահմանված բոլոր արտոնություններն ու իրավունքները

• Մշակվում է կորպորատիվ փոխհատուցման պլան։

Ընկերությունն աշխատում է հնգօրյա աշխատանքային ռեժիմով՝ երկուշաբթիից ուրբաթ, ժամը՝ 09։00 - 18։00։

Գրասենյակի հասցեն՝ Փոքր կենտրոն, Իսրայելյան 37, 1/1։