
Գրասենյակի մենեջեր
Brand Leader
City:
Yerevan
Employment type:
Full Time
Work experience:
Mid level
Industry:
Administrative, Clerical
Նկարագրություն
Բրենդ Լիդեր ընկերությանը անհրաժեշտ է գրասենյակի մենեջեր:
Պարտականություններ
- Վարել նամակագրություն, պատասխանել հեռախոսային զանգերին
- Իրականացնել գրասենյակի համար գրենական, տնտեսական և այլ անհրաժեշտ ապրանքների պատվերներ
- Իրականացնել ընկերության խանութների համար համազգեստների պատվերի և բաշխման աշխատանքներ
- Կազմակերպել հյուրերի դիմավորում և հյուրասիրություն (սուրճ, թեյ)
- Գրասենյակի մաքրության վերահսկողություն
- Գրասենյակի անխափան գործունեության կազմակերպում
- Տնօրենի կողմից այլ հանձնարարականների իրականացում:
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն
- Առնվազն 2 տարվա համապատասխան աշխատանքային փորձ
- Հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուների գերազանց իմացություն
- MS Office -փաթեթի գերազանց իմացություն
- Գրագետ խոսք, գործնական շփման սկզբունքների իմացություն
- Պատասխանատվության բարձր զգացում և պարտաճանաչություն:
Հավելյալ նշումներ
Հասցե՝ Ներքին Շենգավիթ 11 փողոց, 1-ին շինություն:
Աշխատանքային գրաֆիկը՝ 6 - օրյա, 09:00-18:00-ն:
Դիմելու համար անհրաժեշտ է ուղարկել լուսանկարով ինքնակենսագրական:
Company օverview
Address
ՀՀ, ք.Երևան, 0074, Ներքին Շենգավիթ 11փող. 1շենք
Website
Բրենդ Լիդեր ՀՁ ՍՊԸ -ն լայն սպառման ապրանքների ներմուծմամբ զբաղվող մասնագիտացած առաջատար ընկերություն է :
Բրենդ Լիդեր ՀՁ ՍՊԸ հանդիսանում է Ինտերմիլկ ՀՁ ՍՊԸ իրավահաջորդը, որը հիմադրվել է 2002 թ. նոյեմբերի 15-ին: Գործունեության առաջին տարում ընկերությունը միայն մեկ ապրանքանիշ էր ներկայացնում Հայաստանում(Ehrmann), 2003 թ. ավելանում է նաև Hochland ապրանքանիշը: Այսօր Բրենդ Լիդեր ընկերությունը հանդիսանում է միջազգային ճանաչում ունեցող ապրանքանիշերի բացառիկ ներկայացուցիչը Հայսատանում:
Բարձրորակ ապրանքները, երկարատև համագործակցությունը , մրցակցային գները և վաճառքի մեծ ծավալները թույլ են տալիս գրավել մեր հաճախորդների և գործընկերների վստահությունը:
2004թ. տեղի ունեցած "Armenia EXPO 2004" -ի փակման արարողության ժամանակ "Ինտերմիլկ" ընկերությունն ստացել է 4 ոսկե մեդալներ` որպես " Բարձր որակ" մրցույթի հաղթող:
2005թ. սեպտեմբերի 17-ին տեղի է ունեցել "Armenia EXPO 2005" -ի փակման պաշտոնական արարողությունը, որի ժամանակ ցուցահանդեսի մասնակիցներին հանձնվել են դիպլոմներ, իսկ "Բարձր որակ" մրցույթի հաղթողներին` ոսկե մեդալներ:7 ոսկե մեդալ և գրան պրին ստացել է "Ինտերմիլկ" ընկերությունը:
Մենք տիրապետում ենք շուկային վերաբերող խորը գիտելիքների` հիմնված շուկայական ուսունասիրությունների և երկարատև փորձի հիման վրա:Տասնչորս տարվա աշխատանքի շնորհիվ ԲրենդԼիդեր ընկերությունը ձեռք է բերել մասնագիտացած և հուսալի գործընկերոջ համբավ:
See more